Հունվարի 14 ին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման աշխատանքներին իրենց հերթական նպաստն են բերել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ կառույցներից «Հայաստանի սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները:
Այս անգամ նրանք Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցներին աջակցել են սառույցի շերտից մի քանի փողոցների մայթերն ազատելիս` դրանով իսկ նպաստելով նաև քաղաքացիների անցուդարձն առավել անվտանգ դարձնելուն:
Ի դեպ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամները հանրօգուտ աշխատանք են կատարում տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը, բնականաբար, ձյան մաքրման տեսքով: Կամավորները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնությունը վարակիչ կդառնա նաև մյուս հասարակական կազմակերպությունների անդամների ու մայրաքաղաքի շարքային բնակիչների համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն