Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

BBC. Ուզբեկստանի նախագահի դստեր աջ ձեռքը՝ Գայանե Ավագյանը, կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Հունվար 17,2014 17:17

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի դուստրը՝ Գյուլնարա Կարիմովան իր կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավել է նաև մի հայ աղջկա: Գրում է «Բի ԲԻ Սի»-ն՝ անդրադառնալով Կարիմովայի անկմանը, որը թեպետ համարվում էր երկրի ապագա հավանական առաջնորդը, բիզնես-կայսրության տիրակալ էր, սակայն այժմ ամեն ինչ կորցրել է:

2012թ. Շվեդիայից մի խումբ լրագրողներ զբաղվում էին ֆին-շվեդական հեռահաղորդակցական հսկա ընկերության՝ «TeliaSonera»-ի հետաքննությամբ: Պարզվել էր, որ ընկերությունը 300 միլիոն դոլար է մուծել, որպեսզի մտնի ուզբեկական շահութաբեր շուկա: Գումարը փոխանցվել է Ջիբլարթարում գրանցված փոքրիկ ընկերության հաշվին, որը գրանցված է Գայանե Ավագյանի անունով, որը որևէ կապ չունի հեռահաղորդակցական բիզնեսի հետ:

Կարիմովային մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ Ավագյանը, որը 20-ն անց է, աշխատում էր Կարիմովայի Տաշքենդի կոշիկի բազմաթիվ խանութներից մեկում: Այնուհետև նա նախագահի դստերը օգնել է Մոսկվայում նորաձևության իր ցուցադրությանը: Նա շատ արագ դարձել է Կարիմովայի ամենահավատարիմ օգնականներից մեկը, իսկ 2013թ. հայտնվել աշխարհի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի կենտրոնում: Այս գործը համարվում է Կարիմովայի անհաջողությունների հիմնական պատճառը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031