Նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո Հայաստանում ռուսական ռազմակայանը բացի կործանիչներից կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը:
Ծառայությունը մանրամասնում է, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանդակության ժամանակ»:
Նշվում է, նաև որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օդուժի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը:
Սարգիս Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում