Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանին ու նրա նախկին տեղակալին հեռացրել են կառավարության որոշմամբ

Հունվար 17,2014 16:46

Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն իր փոխմարզպետի պաշտոնից ազատվելու հանգամանքով է բացատրում Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամությունից ազատվելը:

«Որովհետեւ ես արդեն նախկին փոխմարզպետ եմ»,- համալսարանից հեռանալու պատճառը Aravot.am-ին այսպես բացատրեց Արա Դոլունցն ու շնորհակալություն ասելով հարցի համար՝ անջատեց հեռախոսը:

Գորիսեցիները համալսարանի կառավարման խորհրդից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռանալու հետ են կապում նաեւ նրա երբեմնի տեղակալ Արա Դոլունցի եւ հորեղբորորդու` «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի տնօրեն Սասուն Խաչատրյանի` խորհրդի անդամությունից ազատվելը:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեքն էլ հեռացել են կառավարության որոշմամբ. «Կառավարության որոշմամբ են նշանակվել, փոփոխությունն էլ կառավարության ` դեկտեմբերի 26-ի որոշմամբ է եղել: Երեւի փոփոխությունը կապված է ՀԷԿ-երի համակարգի մասնավորեցման եւ Արա Դոլունցի` փոխմարզպետի աշխատանքից հեռանալու հետ»:

Պարոն Սաֆարյանի կարծիքով, փոփոխությունները համալսարանի կառավարման խորհրդի նախագահի փոփոխության հետ կապ չունեն: Նա ասաց, որ խորհրդի կազմում 24 հոգի կա եւ ինքը չգիտի` ով ում բարեկամն է:

Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանում հունվարի 16-ին կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031