- Այս օրերին հաճախակի տրվող հարց N 1.
Տյառնըդառաջ՝ նորապսակների, թե՞ նոր նշանադրվածների տոն
Տյառնըդառաջի տոնն ո՞վ է նշում և ե՞րբ:
Տյառնըդառաջ` փետրվարի 13-ի՞ն է, թե՞ 14-ին:
Տյառնըդառաջի օրը, որն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյո՞ք Տյառնըդառաջի տոնը շարժական է և այս տարի փոխվե՞լ է և նշվում է փետրվարի 14-ին, պատասխանում ենք. այն շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:
Տյառնըդառաջի հոգևոր խորհուրդը կարդացեք այստեղ
- Այս օրերին հաճախակի տրվող հարց N 2.
Մեծ պահք և Զատիկ
Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ պահքը և ե՞րբ է Ս. Հարության տոնը:
Մեծ պահքն այս տարի սկսվում է մարտի 3-ին՝ հաջորդելով Բուն Բարեկենդան տոնին: Տոնացույցերում նշվում է Բուն Բարեկենդան Մեծի պահոց և դա նշանակում է, որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պահքը : Իսկ Ս. Հարության տոնն այս տարի կնշենք ապրիլի 20-ին :
- Այս օրերին հաճախակի տրվող հարց N 3.
Ե՞րբ է նշվում այս տարի Ս. Սարգսի տոնը:
Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին: Տոնի և տոնակատարությունների մասին տեղեկացեք այստեղ:
Առաջավորաց պահքն այս տարի սկսվում է փետրվարի 10-ից: Կարդացեք այստեղ:
Աղի բլիթ ճաշակելը Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Այն զուտ ժողովրդական սովորույթ է: Այս տարի երիտասարդներն այն կճաշակեն փետրվարի 14-ից 15-ի գիշերը:
Qahana.am