Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով Վճռաբեկ դատարանից դեռ նորություն չկա։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, դեռ սպասում են։ Կոնկրետ ժամկետ Վճռաբեկ դատարանի պարագայում գոյություն չունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Վարդան Սեդրակյանի պաշտպանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։
Մինչ օրս էլ թե Վարդան Սեդրակյանը, եւ թե Ալեքսանդր Սիրունյանը շարունակում են պնդել, որ նա մահափորձի հետ կապ չունի։
Իսկ Պարույր Հայրիկյանին էլ ոչ այնքան հետաքրքրում է պատժաչափը, որքան այն, որ գործն ամբողջությամբ չի բացահայտվել։ Նրա խոսքերով՝ ոչ նախաքննությունը եւ ոչ էլ դատաքննությունը չփորձեցին պարզել, թե որտեղից էր գոյացել ամբաստանյալներից մեկի հաշվեհամարին փոխանցված 100.000 դոլարը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ