Լրահոս
Օրվա լրահոսը

Աբսուրդ է, որ ԱՄՆ-ը ցուցադրաբար Սոչի գործուղում է լեսբուհիների

Հունվար 17,2014 16:14

ՄՕԿ-ի անդամ, իտալացի Մարիո Պեսկանտեն զարմացած է ԱՄՆ-ի գործողություններով, տեղեկացնում է Sports.ru-ն:

Այդ երկիրը ցուցադրաբար իր օլիմպիական պատվիրակության կազմում ընդգրկել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ներկայացուցիչների: «Աբսուրդ է, որ ԱՄՆ-ի նման երկիրը լեսբուհիներ է ուղարկում Ռուսաստան` ցուցադրելու, որ գեյերի իրավունքների պաշտպանության հարցում իրենց մոտ ամեն բան կարգին է: Օլիմպիական խաղերը չպետք է ոմանց իրավունքները պաշտպանելու առիթ եւ հարթակ դառնան, որոնց սպորտն առանց այդ էլ աջակցում է ամեն օր: Ես չեմ ցանկանում, որ քաղաքականությունը թափանցի օլիմպիական խաղեր», – Պեսկանտեի խոսքերը մեջբերում է AP-ն:

Առաջին անգամ, սկսած 2000 թվականից, ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակության կազմում բացակայում են նախագահը, փոխնախագահը կամ առաջին տիկինը: Բարաք Օբաման Սոչիի օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողություններին իր փոխարեն գործուղում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին բարձրաձայն հայտարարող մարզիկների` թենիսիստուհի Բիլլի Ջին Քինգին, հոկեյիստուհի Քեյթլին Կեհոուին, գեղասահորդ Բրայան Բոյտանոյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Global Look Pressի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031