Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովու´րդ, դուրս եկեք փողոց: Իրար հետ պայքարելու ենք և իրար հետ հաջողության ենք հասնելու» (Տեսանյութ)

Հունվար 17,2014 16:06

«Մեդիա կենտրոն», հունվարի 16: «Ժողովու´րդ, դուրս եկեք փողոց: Իրար հետ պայքարելու ենք և իրար հետ հաջողության ենք հասնելու», – հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային քննարկման ընթացքում կոչ արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ընդգծելով. «Ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են»:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարին միացած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց քաղաքացիների ակտիվությունը. «Եթե մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցեն այդ պայքարին մինչև հունվարի 25-ը, ապա կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշում ընդունել ի շահ քաղաքացիների»:

Բանախոսներից «Դեմ եմ» նախաձեռնություն անդամ Մանե Թանդիլյանն էլ նկատեց. «Եթե հասարակության բոլոր տարրերը դժգոհ են, ուրեմն իշխանությունն իրոք մի բան էն չի անում: Մի բան ակնհայտ է` այդ օրենքն ա´յս տեսքով ա´յս ժամանակ` իշխանության հանդեպ անվստահության բարձր մթնոլորտում, ընդունվել չի կարող»:

Իսկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համակարգի մշակման գործընթացի համար 2011-ից մինչև հիմա տարեկան 300-500 հազար դոլար բյուջե է նախատեսված եղել, սակայն ոչ միայն բավարար չափով տեղեկատվություն չի ներկայացվել, այլեւ համակարգի ներդրման վտանգները լիարժեք չեն հաշվարկվել: «Որևէ տնտեսական կամ քաղաքական խնդիր կենսաթոշակային բարեփոխումներով չեն լուծում. կամիկաձեի կեցվածք են ընդունել ու ասում են` մեր որոշումն է, մենք գնում ենք մինչև վերջ»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ մինչ օրս անգամ համապատասխան փոփոխություններ արված չեն Աշխատանքային օրենսգրքում` սահմանելու համար այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ «ինքնազբաղն» է: «Մինչդեռ գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր էին նախագծի իրականացման մասին հասարակությանն իրազեկել ամենավաղ փուլում»:

Ներկայացնելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի թերությունները` Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս համակարգը հանգեցնելու է ստվերային տնտեսության աճի, իսկ Մանե Թանդիլյանն էլ հարցադրում արեց. «Ես`1974-ից հետո ծնվածս, կարո՞ղ եմ իմ ստացած աշխատավարձով ապահովել ինձ, ծնողներիս և արտագաղթած ընկերներիս ծնողներին, ում համար մենք հարկ ենք վճարում: Իրատեսակա՞ն է այսօր այսպիսի բեռ դնել թափանցիկ և օրինական աշխատող հարկատուների վրա»:

Արծվիկ Մինասյանն էլ հավելեց. «Արհեստականորեն բարձրացվել է շեմը. եթե հինգ տոկոսը հարկումից հետո տարվեր, գումարն էականորեն ավելի ցածր կլիներ, իսկ հիմա դա 5% չէ, այլ 6.61 և ավելի»:

Ամփոփելով իրենց մտահոգությունները` քննարկման բանախոսները հավաստեցին համակարգի ներդրման դեմ պայքարելու իրենց վճռականությունը.«Մենք հաստատակամ ենք այն առումով, որ պայքարի էս ձևը ճիշտ է, ուրիշ ձև չկա: Պետք է համակարգային փոփոխություն, և սա կլինի սկիզբը: Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Հունվարի 16-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց քննարկում` «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր,Արմեն Մարտիրոսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ,Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ ներկայացուցիչ,Մերի Խաչատրյանը՝ փաստաբան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, եւ Մանե Թանդիլյանը՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ:

Քննարկման ամբողջական տեսագրությունը

«Մեդիա» կենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031