Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտությունը շարունակվում է (Տեսանյութ)

Հունվար 17,2014 15:45

Aravot.am-ը ժամանակին անդրադարձել էր այն խնդրին, թե ինչպես է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանին խաբել ու յուրացրել է նրա գումարները:

Իր հերթին Արթուր Գևորգյանը պատասխանել էր  իր ընդդիմախոսին` նշելով, որ նման անձնավորություն ինքը չի ճանաչում:

Aravot.am-ին կրկին դիմել է Արման Երեմյանը, որը նոր մանրամասներ է ներկայացնում գործից: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական նիստը հետաձգվեց: Այն արդեն երրորդ անգամ է հետաձգվում, և ընդհանուր գործընթացը մոտ երեք ամիս ձգձգվում է»:

Այնուհետև շարունակեց. «Կես ժամ շուտ էինք ներկայացել դատարան ու տեսանք, որ ժամատախտակի վրա մեր դատի մասին ոչ մի ինֆորմացիա չկա: Զանգեցինք` ասացին, որ պատճառը համակարգչային անսարքությունն է»:

Արման Երեմյանը նշեց, թե դեռ պարզ չէ, թե մինչև երբ է նիստը հետաձգվել: Քանի որ մեզ հետ զրույցում Արթուր Գևորգյանը վիրավորական արտահայտություններ էր  թույլ տվել Արման Երեմյանի հասցեին, Արմանը արձագանքեց. «Չեմ ուզում իջնել նրա մակարդակին` ինձ թույլ տալով նույն բառերով պատասխանել նրան: Ուղղակի նշեմ այն, որ երկու տարի է՝ նա ԱԺ-ում պատգամավոր է, բայց երբևիցե չեմ տեսել ու նկատել, որ նա ինչ-որ օրինագծի շուրջ քննարկման մասնակցի,  հարցուպատասխանի մեջ մտնի: Նրան իր կուսակցությունից չեն թողնում լուրջ նախագծերի քննարկմանը մասնակցել, քանի որ նրա մակարդակը, միտքը  այն չէ: Պարզ է` ինչ-որ սիմվոլիկ պատգամավոր է: Չեմ ուզում ցածրանալ ու անդրադառնալ նրա խոսելուն»:

Որպես պատասխան` Արման Երեմյանն այսպես արտահայտվեց. «Երևան» սուպերմարկետների ցանցը շատ լուրջ ցանց է, և եթե որևէ մեկը դրա կայանատեղիում ինչ-որ բան կառուցել փորձի, ապա պատկերացնո՞ւմ եք հարցում անենք ու կտեսնենք, թե 1000-ից 999-ը ինչ կանվանի այդ մարդուն: Այսպես պատասխանեմ այն մարդուն, ով փորձում է ինքնահաստատման գոտի փնտրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031