Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայում մի հատ կոկտեյլ են խմում ու իրենց համար տաք-տաք ման գալիս

Հունվար 17,2014 15:40

Ձմռան ցրտերին դիմակայելու համար քաղաքացիները պետք է ավելի շատ միս օգտագործեն: Մսի սպառումն, այդ պատճառով էլ, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, ցուրտ եղանակին ավելանում է:

«Հայը պետք է չալաղաջ ուտի, յուղոտ ուտելիք ուտի, որպեսզի կալորիաներ հավաքի, չմրսի, ցուրտ երկրները աղքատ են լինում»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքերով. «Մեր սպառումը ՀՆԱ-ի համեմատությամբ կազմել է 104,8 տոկոս այսինքն` մենք ավելի շատ սպառել ենք, քան արտադրել: Սրանից հետեւություն, որ մենք ոչ թե չենք ունեցել սպառման հնարավորություններ, այլ գործ ունենք հիմնականում նրա հետ, որ մեր սպառողները իրենց հիմնական միջոցները եւ անգամ ունեցվածքը վաճառելու հաշվին փորձել են ապահովել սպառման ծավալները»:

Վիլեն Խաչատրյանն այսպես մեկնաբանելով գնաճի պատճառը` հավելեց, որ չնայած հայերի իռացիոնալ սպառողական վարքագծի, որոնք շատ դեպքերում հիմնվում են հարեւանի կամ կողքինի սպառման ծավալներին կրկնօրինակելու մեթոդի վրա, որն էլ անմիջականորեն ազդում է նրանց բյուջեի վրա, նրանցից մի մասը, չունենալով սեփական բյուջեն պլանավորելու մոտեցումներ` ծախսերն անելուց հետո են միայն մտածում հաջորդ ամսվա ծախսերի մասին: Այսպիսով, ըստ տնտեսագետի, մարդն ունենալով սպառման խնդիր` չի կարողանում իր եկամուտները բարձրացնել:

Տնտեսագետի մեկնաբանմամբ,

վաճառողն իր ապրանքների գները պետք է բարձրացնի, որովհետեւ մասշտաբի հաշվին նույն եկամուտը չի կարողանում ապահովել եւ բարձրացնելով գները, նույն կերպ պետք է սպառողը նրանից բարձր գնով գնի, այսինքն, ե’ւ սպառողը, ե’ւ վաճառողը հայտնվում են մի ռիսկի առաջ, որ երկուսն էլ գնաճային խնդիր են ունենում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Սպառողների ազգային ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սկսած գյուղմթերքից, բացառությամբ տավարի մսից, վերջացրած այն ամենից, ինչը էներգատար է, թանկացել է ու կթանկանա:

Պարոն Պողոսյանը ասաց, որ մեր երկրում գործում է տնտեսության զարգացման ծրագիր, որն ունի օրենքի ուժ, իսկ բյուջեն կազմվում է այդ ծրագրի հեռանկարային թվերը հաշվի առնելով. «Ծրագրում գրված է, որ գները եւ սակագները պետք է ունենան կայուն տեմպ եւ ոչ ավել, քան՝ 4,5 տոկոս, բայց մեր տրանսպորտը աճում է միանգամից 50 տոկոս, երբեմն այդ թվերը միջինացվում են ու բեռը շատանում է»:

 Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031