Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր եւ տղայի աներձագները:
Մասնավորապես ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը բուհի Իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է:
Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները: Կարեն Բաբաջանյանը համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավարն է, գումարած նաեւ դասախոսական աշխատանքը, Սուրեն Բաբաջանյանը ե՛ւ դասախոսում է, ե՛ւ աշխատում «Ամբերդ» կենտրոնում: Բուհի գրադարանում է ռեկտորի քույրը, որը մինչ այդ մանկավարժ էր աշխատում դպրոցում: Ռեկտորի բարեկամներից է նաեւ հաշվապահ Անուշ Մարգարյանը, որը այս օրերին Մալայզիայում գիտական կոնֆերանսի է:
Ի դեպ, Աթոյանի որդին հոր՝ ռեկտոր դառնալուց հետո է պաշտպանել գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հիշեցնենք, որ տնտեսագիտականի ռեկտորը 2003 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ է, այժմ էլ տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող 014 մասնագիտական խորհրդի անդամ:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Տնտեսագիտական համալսարանի մամուլի քարտուղար Գոհար Գեւորգյանից հարցրեց, արդյոք ռեկտորի բարեկամներից որեւէ մեկն աշխատո՞ւմ է համալսարանում: Մամուլի քարտուղարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում ու խոստացավ հարմար առիթով պատասխանել:
Կորյուն Աթոյանը նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարն էր, եւ հենց նրա ցուցումով լրագրողների առաջ դեկտեմբերի 26-ին փակվեցին դռները, ու փակ դռների հետեւում կայացավ քաղաքապետի՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության պաշտպանությունը , իսկ բուհի ուսանողները եւ ուսխորհրդի անդամները հայհոյեցին ու քաշքշեցին լրագրողներին, խոչընդոտելով նրանց օրինական մասնագիտական գործունեության իրականացմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
POKER.AM-ի օրինակով կարելի է հարցնել…ԿՈՅՐՈՒՆ, ԴՈՒՔ ՎԱԲՇԵ ՔԱՆԻ ԱԽՊԵՐ ԵՔ?????
Հետաքրքիր է իմանալ`
Ինչ և քանի ,, գիտական,, աշխատությու ունի պրն. Կ.Լ. Աթոյանը…..???
Սիրելի Գոհար, հանուն արդարության պետք է ասեմ, որ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները, ինչպես նաև Վարդան Աթոյանը, որպես բարձրակարգ, գրագետ մասնագետներ և կիրթ երիտասարդներ՝ պատիվ կբերեին ցանկացած համալսարանի։ Դա ոչ միայն իմ, այլ նաև բոլոր այն ուսանողների կարծիքն է, որոնց նրանք դասավանդել են։
Հարգելի Գոհար Հակոբյան, ես աշխատում եմ Վարդան Աթոյանի և Սուրեն Բաբաջանյանի հետ, ճանաչում եմ նաև Կարեն Բաբաջանյանին: Նրանք իրենց գործին նվիրյալ երիտասարդ դասախոսներ ու գիտնականներ են: Նրանք Տնտեսագիտական համալսարանում սովորել և աշխատել են մինչև Կորյուն Աթոյանի ռեկտորի պաշտոն զբաղեցնելը: Պետք չէ առիթ փնտրել մարդուն սևացնելու համար:Պետք է արդարամիտ լինել: Կորյուն Աթոյանը հարգված մարդ է, համեստ ու մարդկային մարդ:
Ապատեղեկատվությույն պարունակող ձեզ հոդվածը մի հրամցրեք անտեղյակ հասարակությանը, Կ, Աթոյանը ռեկտոր է ընտրվել 2011 թվականին, ոչ թե՝ 2004-ին, կարծում եմ սրանով իսկ հերքվում են մնացած բոլոր փաստարկները:
Պետք չէ վարձու սազանդարի դեր խաղալ և ռեկտորի գովքը երգել: Նրան ճանաչողներ էլի կան և` ավելի մոտիկից:
Ի դեպ` նաև Ձեզ….
Իսկ հայոց տնտեսագիտան մտքի այդ ,, հազվագյուտ տիտաններ,,-ի նման շատ ու շատ երիտասարդներ հուսահատ ու անաշխատանք` հեռանում են …
Խոսքը ռեկտորի կռապաշտ ու անհագուրդ ախորժակի մասին է, ով յուրայինների ձեռքում է կենտրոնացրել մի քանի պաշտոն`բոլոր յուղալի հետևանքներով…
Ս Թ Ա Փ Վ Ե Ք !!! ——— ՍԱ ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ՄԵՐ ԲԱԺԻՆՆ ԵՔ ՓԱԽՑՆՈՒՄ———