Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում գո՞րծ են սարքում ակտիվիստների վրա

Հունվար 17,2014 15:14

Երեկ Հանրապետության հրապարակում ավտոերթ անցկացրած ակտիվիստները շարունակում են ոստիկանությունից զանգեր ստանալ` իրենց մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն պարզելու հարցերով:

Ավտոերթի մասնակից Հայկ Ավետիսյանի պատմելով, ոստիկանները այցելության կամ զանգերի միջոցով տեղեկատվություն են հավաքում` անհասկանալի ու անտրամաբանական պատճառաբանություններով. «Օրինակ` իբր ինչ-որ մի մեքենա այդ օրը վրաերթի է ենթարկել մեկին եւ այդ գործով հետաքննչական գործողություններ են անում: Այնպես է ստացվել, որ այդ վրաերթն էլ վերաբերում է ակցիայի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցներին անհանգստություն պատճառելու նպատակով են անում»,- ասաց ակտիվիստը:

Նա չբացառեց, որ ոստիկանությունը ակտիվիստներին պատժելու համար փորձի գործ սարքել իրենցից մեկի վրա` մյուսներին հանգստացնելու նպատակով. «Որեւէ անօրինական գործողություն չի կատարվել: Ճանապարհային ոստիկանության պետն էլ հայտարարեց, որ երթեւեկության կանոններ ակցիայի ընթացքում չեն խախտվել: Ես հիմա մի բան եմ խորհուրդ տալիս ավտոերթի մասնակիցներին, թող ձայնագրեն իրենց զանգահարած ոստիկանության ներկայացուցչին կամ տեսանկարահանեն իրենց տուն այցելած ոստիկանին ու չտրամադրեն որեւէ այլ տեղեկատվություն: Պահանջե’ք փաստաթղթեր եւ հարցերի հիմնավորումներ»:

Հետո ասաց, որ հնարավոր է վաղը նախատեսված մեծ հավաքից առաջ վախեցնելու նպատակով են ոստիկաններն ակտիվացել:

Նա ասաց, որ իրենք մի թիմ են եւ թիմով շարունակելու են պայքարել իրենց իրավունքների եւ ոստիկանական գործողությունների դեմ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ակտիվիստների մեքենաների պետհամարանիշները գրանցելու ոստիկանների նախաձեռնության պատճառը չէր բացատրել, ասել էր ` ոստիկաններն իրենց աշխատանքն են արել:

Ոստիկանությունից դեռ չեն պարզաբանում նաեւ ակտիվիստներին զանգելն ու այցելելը եւ տեղեկատվություն հավաքելու պատճառը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031