«ՀայՌուսգազարդ»-ը այլևս 100 տոկոսով «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այն վերանվանվել է և այսուհետ կկոչվի «Գազպրոմ Արմենիա»: Այս մասին հաղորդում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքէջը:
«Այս գործարքը ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական համագործակցությանը»,- պայմանագրի ստորագրումից հետո հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: