Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մտքում «մենք»-ը ունենալով

Հունվար 17,2014 13:47

Ինչ լավ է, որ մոտ 20 տարի «Առավոտ» թերթը ես եմ ղեկավարում, միայն ես եմ այստեղ բոլոր գրածների համար պատասխան տալիս, եւ ինձ մոտ բոլոր աշխատող մարդկանց (չնչին բացառությամբ) համարում եմ շատ հաջող կադրեր: Հակառակ դեպքում, պատկերացնում եք, չէ՞, թե որքան էինք վիճելու ես եւ «Առավոտի» նախկին խմբագիրը, թե երբ էր թերթն ավելի լավը, ու որ կադրերն են առավել անհաջող:

Հիմա էլ է տեսականորեն հնարավոր, որ 10 տարի առաջվա «Արամը» կշտամբեր այսօրվա «Արամին»՝ «էս ինչե՞ր ես գրում, բա իմ ժամանակ այդպե՞ս էր»: Այսօրվա «Արամն» էլ կպատասխաներ՝ «այս ո՞ւմ կովն է բառաչում, հիշո՞ւմ ես, այսինչ տարվա այսինչ համարում ինչ էր գրված»: Եվ այդպես շարունակ: Դրանից հետո «մենք» կստեղծեինք մեր կուսակցությունները, գրասենյակները եւ կսկսեինք իրար վրա «մատերիալ» գրել: Մեկ անձի դեպքում դա պաթոլոգիա կլիներ, այդպես չէ՞: Իսկ մեկ պետությա՞ն:

1991թ. սեպտեմբերի 21-ից հետո այս իմաստով՝ «բա ես», «բա դու», «բա մենք», «բա նրանք» խոսակցությունները, կարծում եմ, պետք է որ ավարտված լինեին: Որովհետեւ ինչ արել ենք, մենք ենք արել՝ ոչ միայն այն իմաստով, որ բոլոր ժամանակների իշխանություններն ունեն միեւնույն «թիմային» ծագումնաբանությունը եւ շատ բաներ արել են միասին, այլեւ ավելի լայն իմաստով՝ նրանք այլ մոլորակներից չեն եկել, մեր հասարակության մի մասն են: Դա չի նշանակում, իհարկե, որ պետք չէ խոսել անցյալ եւ հատկապես ներկայիս սխալների ու արատների մասին, կամ չպիտի լինի իշխանություն եւ ընդդիմություն` դրանք բոլորն անհրաժեշտ են: Բայց այդ ամբողջ բանավեճը պետք է ընթանա՝ մտքում «մենք»-ը ունենալով:

Այնինչ 1998-ի փետրվարից հետո մենք ունեցանք մեկ «ներկա» եւ մեկ «նախկին» իշխանություն, իսկ 2008-ի փետրվարից հետո մեկ «ներկա» եւ երկու «նախկին» իշխանություններ: Այդ երեք խմբերից յուրաքանչյուրը վստահ է իր անսխալականության մեջ, նրանք կարծում են, որ «նախկինի» դեպքում՝ կարոտախտ, «ներկայի» դեպքում հիացմունք պիտի առաջացնեն, ունեն իրենց լրատվամիջոցները, պատգամավորներին, գրասենյակները եւ անընդհատ «ես»-ի տեսանկյունից փորփրում են ներկան ու անցյալը:
Բոլոր քաղաքացիներս եւ հատկապես այդ երեք խմբերի առաջնորդները պիտի նպաստեն «մենք»-ի, ոչ թե «ես»-ի զգացողությանը: Դրան նպաստող բազմաթիվ քայլեր կարելի է անել: Մասնավորապես, փոխել շփման ոճը: Եթե այդ առաջնորդները ցանկանում են իրար մեսիջներ փոխանցել, ապա թող հանդիպեն եւ զրուցեն, ոչ թե դա անեն իրենց պատգամավորների, քարոզիչների, գրասենյակների հայտարարությունների, կուսակցական ժողովներում հայտարարությունների եւ ինքնահարցազրույցների միջոցով: Եթե նրանք հասարակությանը համոզելու խնդիր ունեն, ապա թող հանդես գան բաց ասուլիսներով եւ անմիջական, ոչ հեռակա բանավեճերով:

Թե չէ՝ երբեմն այդ ամենը մանր գզվռտոցի տպավորություն է թողնում, որի մեջ, չգիտես ինչու, մենք ենք ներքաշվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Edward says:

    Հիշեցի Քոչարյանի նոր նախագահության ժամանակների խոսքերը այն մասին որ հաջողություն հասնելու համար իրեն պետք է ոչ ավելի քան 1000 կադր: Հետաքրքիր է. որտեղ են հիմա այդ ընտրյալները՞

  2. Rafael says:

    Իսկ այս ամենի փոխարեն ուղղակի ընդունենք,որ այս մոդելն է սխալ և ընդունենք նաև մենք էլ ենք մեղավոր այս ամենի համար………ապրում էինք էլի,այն էլ ինչպես էինք ապրում,հպարտ ու վեհ գաղափարների համար,ոչ ավել ոչ պակաս աշխարհօ հզորագույն ԻՄՊԵՐԻԱՅԻ մի մասն էինք կազմում անկախ մեզանից,էլ ինչ էր պետք……………..կորավ գնաց, եկաք դուք,այսինքն խոսքի ազատությունն ու աղքատությունը,ճիշտ Պուշկինի հեքիթը եղավ,ուղղակի կարելի էր լիաթոք ծիծաղել,եթե այսքան տխուր չլիներ։

  3. Վահան says:

    Անձամբ ինձ համար այս ենթատեքստով չկա անցյալ ու ներկա…..ՀՀ իշխանությունները մեկը մյուսի անմիջական շարունակությունն են եւ իրարից տարբեվում են ընդամենը գործող անձինք, իսկ աշխարհընկալումը, գործողությունները լրիվ նույնն են….մեկով ավելի, մեկով պակաս` դրանից բան չի փոխվում: Դրա համար էլ ինձ համար մեկ է, թե ինչ անունով անձն է լկտիություն անում երկրում, կամ որ շատ կարդացած անձին են մարդիկ անհիմն հարկեր, տուրքեր ու պարտադիր այլ վճարներ մուծում:

  4. Կարո Մելիքյան says:

    Պարոն Աբրահամյան,այն,որ ասում էք նախագահները իրար հանդիպեն եւ ինչ ասելու էն ,ոնց,որ ասում էն,«глазу на глаз» ասեն,տո թող էստեղ չհանդիպեն այլ գրողի ծոցում հանդիպեն ու ինչ ուզում էն էնտեղ ասեն,բայց ,որ այդ սուբեկտները ժողովրդի երեսը չեն ուզում տեսնել (կարողա՞ երեսները չի բռնում) ,գոնե տարին մեկ-երկու անգամ հանդիպեն,կամ ծավալուն ասուլիս ու հարցուպատասխան անցկացնեն՝այդ ինչպես՞ հասկանանք։ Սրանք միայն նախընտրական շրջանում էն հիշում,որ ժողովուրդ կա եւ դուրս էն գալիս մարդանեջ՝սուտ խոստումներ տալիս ,թարս խիարի համեմունքներով եւ վերջ։Ռ.Ք-ն, իր նախընտրական քարոզում, խոստանում էր երկու տարում «՝կտեսնեք ինչեր կանեմ»,տեսանք՝…հոկտեմբերի 27,,իսկ հաջորդ փուլում՝ մարտի 1 ։Առաջին նախագահը ,ինչ խոսք,ինչ որ առումներով ՝վերջիններս զիջում է՝ նկատելի առնելով՝պատերազմ եւ այլն…։

  5. Հրանտ Պապիկյան says:

    Մեծ հաշվով ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեկ էլ իմացանք, որ Լենին պապիկը սիֆիլիսով հիվանդ է եղել…
    Թե ինչ օգուտ կար այդ “գաղտնազերծումից”, չգիտեմ, բայց ազնվորեն` ՇԱՏ ՏՀԱՃ էր…

  6. Ruben says:

    Նրանք երեքով աղոթելու չեն գնում, ուր մնաց լեգալ հանդիպեն, հանդես գան բաց ասուլիսներով եւ այլն:

  7. Maxim says:

    Եթե բոլոր Հայաստանի քաղակացիները միաձայն հայտարարեն, որ երեք նախագահներն էլ նույն սանրի կտավն են, կամ ավելի կոպիտ բառերով, միևնույնն է, կմնամ իմ համոզմունքին, որ դաժան է,
    և անարդար,՝ այս երկու գավավական, կիսագրագետ, կիսագողական, վայրագ, թալանչի, սուտասան, դաժան, ամնարդկային, ոճռագործ, պետության և պետականության իմաստը միայն տեսնելով նրան թալանելում և այլն, համեմատել առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին, թե՛ երկրում,
    և թե՛ երկրից դուրս գոնե ամոթ չէր՝ ունենալ որպես Հայաստանի նախագահ։ ,,„Այդ ժամանակներում ինձ նամար շատ
    համակրելի թեկնածու էր Հայաստանի նախագահի պաշտոնում՝ ԼՂ-ի գերագույն խորհրդի նախագահ՝
    Արթուր Մկրտչյանը, որը շատ կասկածելի պայմաններում ինքնասպանություն գործեց, բացելով ճանապարհ, այս երկու վերը նշած հանցագործների համար։ Նա լինելով այդքան երիտասարդ, օժտված էր մարդկային ամենաբարձր արժանիքներով, ցավոք ժողովուրդը մինչ օրս չդնհատեց նրա
    մեծությունը,,։
    Երկիը խորը բարոյական ճգնաժամի մեջ է, որի հիմքը դրեց երկրորդ նախագահ կոչեցյալը և նրան
    ծաղկացրեց երրորդը՝ իր գաղջ մթնոլորտով։ Պատահական չէ, որ այսօր թաղի խուժանը երկրի մասշտաբով հարցեր է լուծում՝ ընտրություններ կոչված խեղկատակության ժամանակ, բոլորիս աչքի առաջ, և երկիրն էլ վերածել՝ խուժան թաղի։ Իմաստ չունի շարունակել, քանի որ բոլորս քաջատեղյակ ենք, բայց ցավը ընկալում ենք՝ տարբեր չափերով։

    • Ruben says:

      Եթե հեռուր չգնանք, հրապարակում կարելի է տեղադրել Գրիգոր Լուսավորիչի արձանը (բազմած Տիգրան Մեծի թագավորական գահին), ծնկներին նստցրած (փռված) ԼՏՊ-ով:

    • Ruben says:

      ԼՏՊ-ի ծնկներին էլ երկու հրեշտակների՝ Քոչարյանին եւ Սարգսյանին:

    • Mariam says:

      Հա, միայն մոռացաք ավելացնել, որ ընտրությունների խեղկատակությունն սկսվեց 1996թ. ԼՏՊ-ի օրհնությամբ, երբ դրվեց այս խեղկատակության հիմնաքարը:

  8. Garegin says:

    Առավել պարզ կարելի է ասել, որ «ես»-ի զգացողության հիմքում նյութապաշտությունն է, որը պայմաններ է ստեղծում նույն նյութապաշտների կողմմից ղեկավարվող իրավահամակարգով ճահճախեղդ անել «մենք»-ին: Իշխանության եկող աղքատ գործիչներն իրենց գործունեությունն ավարտում են մեծահարուստի կարգավիճակով, կամ մեծահարուստ են դառնում նրանց կանայք, երեխաները, փեսաները և այլոք, իսկ ժողովուրդը…

  9. Maxim says:

    Բոլոր մեծահարուստի կարգավիճակ ունեցողները, որոնք հարստությունը դիզել են միլիոնավոր մարդկանց կելեքելու ու դժբախտացնելու հաշվին, վերջը ընկել են այդ նույն կարգավիճակում, եթե
    ոչ՛ ավելի սարսափելի,՝ բացառությունները չհաշված։ Չեմ կարծում, թե այդ երկու անասունները
    հենց բացառությունների ցուցակում պետք է լինեն։
    Իսկ երկիրը վաճառելը՝ փախուստի ժամանակ Ռուսաստանում քաղաղական ապաստանի դիմաց,
    բերելու է այն՝ ինչ Իսրայելի ռավինները իրենց վարչապետ Արիել Շարոնին անեցքով 6 տարի
    պահեցին անգիտակից անկողնային վիճակում, որը օրերս շունչը փչեց։
    Այնքան մեծ է այս մարդանման կենթանիների պատճարած աղետի մասշտաբը, որ չգիտես ի՞նչ
    ասես, որ մի փոքր սիրտդ հովանա։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031