Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերքում է այն տեղեկությունները, թե իբր արգելել է իր աշխատակիցներին մասնակցել կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին

Հունվար 17,2014 13:42

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ կտրականապես հերքում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջերս շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր ընկերությունն արգելել է իր աշխատակիցներին մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին:

Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն իր գործունեության հիմքում ներդրել և առաջնորդվում է ISO 26000 միջազգային ստանդարտի հանձնարարականներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:
Հաշվի առնելով մեր աշխատակիցների, ինչպես նաև հասարակության անվստահությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանդեպ, ընկերությունը հանդես եկավ առաջարկությամբ, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ,Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքում որևէ փոփոխություն չկատարվեց, ընկերությունը որոշում կայացրեց փոխհատուցել աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները:
Փոխհատուցելու որոշումը ներքին է և անկախ, և այն հարկավոր է դիտարկել բացառապես ընկերության` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած արժեհամակարգին հավատարիմ մնալու, այն է՝ աշխատակցի կողքին կանգնելու տեսանկյունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դատապարտում է բոլոր այն հայտարարությունները, որոնցով փորձ է կատարվում վարկաբեկել ընկերության բարի համբավը՝ թյուրիմացության մեջ գցող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031