մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանաքով
մեկը փոքրիկ նապաստակ ա նկարել
ապաքաղաքական կոսմոպոլիտ կենդանի
անհիշելի ժամանակներից
բոլոր վեց մայրցամաքներում բնակվող
Մարինե Պետրոսյան
Նստած էի տխուր մութ սենյակ- անտառում:
Կարդացեք նաև
Մեր օրերում պոետն ինչպե՜ս ուրախ լինի
Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ թաքուն
Ապաքաղաքական, հոգնած մի կենդանի:
Փոքրիկ մի նապաստակ, ականջներով երկար
Բայց մի տեսակ ուրիշ, ասես թե հնարած,
Տեսքով՝ ապազգային, կոսմոպոլիտական,
Մի քիչ էլ՝ գլոբալիստ, ներիր ինձ տեր աստված:
Մի հարց տվեց միայն շլդիկը վշտահար
Ասաց ինձ՝ պոետես, միթե ազնիվ ա դա:
Որ մի տողի համար, մի պատկերի համար
Բռնել- տարել ես մեզ նաև Անտարկտիդա:
Ալեքսանդր Քալանթարյան