Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականին միլիոնների խախտումներ են եղել պետական հիմնարկներում

Հունվար 17,2014 12:56

Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների արդյունքներով ձեւավորվել է 600 միլիոն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: Այսօր այս մասին լրագրողների հե հանդիպման ժամանակ ասաց ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Նրա ներկայացմամբ` 2013 թվականի տարեկան ծրագրով ստուգումներ են կատարվել արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության եւ գիտության  նախարարություններում, դրանց ենթակա որոշ կազմակերպություններում, պետական եկամուտների  կոմիտեի Վանաձորի եւ Նոր Նորքի հարկային տեսչություններում, Արարատյան տարաշքաշրջանային մաքսատանը, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում:

Ըստ տիկին Ղարիբյանի, նախարարությունների եւ դրանց ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքում արձանագրվել են շուրջ 444 միլիոն դրամի խախտումներ, թերություններ, ոչ նպատակային կամ անարդյունավետ ծախսեր:

2013 թվականին ֆիննախի  կողմից 6 գործեր ուղարկվել են գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի մասով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասն` առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՆՎԱՐԴ says:

    —————Խրամատը մեզ, բանտախուցը`ձեզ————————–
    ***Ն.Տավուշեցի ***

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031