Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը՝ գազի պարտքի մասին. «Պա՞րտք են, թե՞ փուչիկ են» (Տեսանյութ)

Հունվար 17,2014 12:49

«Կենսաթոշակային այսպես կոչված բարեփոխումները անհեթեթություն են այս պահի, սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, որ «այս փոփոխությունները անթույլատրելի են, նույնիսկ առանց հաշվի անելու այն հանգամանքը, որ այս փոփոխությունների արդյունքում ՀՀ բյուջե մուտքերը պակասելու են»: Որպես հարցի լուծում՝ պարոն Բոստանջյանը կարծում է, որ պետք է բարձրացնել քաղաքացիների եկամուտները:

Կրկին անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին՝ պարոն Բոստանջյանն ասաց, որ «իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտ կա»: Այնուհետև քննադատեց այն, որ կենսաթոշակային հիմնադրամները ընտրված են դրսից ու ասաց. «Պարզվում է, որ մենք շնորհքով չենք, պետք է օտար ափերում հայտնաբերենք շնորհքովներին, որ իրավիճակը փրկեն: Գոնե այդ գումարներով այստեղ ստեղծեին աշխատատեղեր, բարձր եկամուտներ ու այդ դեպքում, մինչև անգամ, եթե 25 տարի հետո գումարները չտային, հաջողություն կտեսնեինք այդ գործի մեջ: Եթե այդ փողերը գնում են դուրս, դու չես իմանում այդ մասին: Եթե ԽԱՀՄ-ը անգամ չկարողացավ ավանդները հետ տալ, ապա այստեղ որտե՞ղ է գրված, որ 25 տարի հետո մեզնից վերցված փողը պիտի հետ տան, մանավանդ որ այսօր մենք ապրելու շատ փոքր հնարավորություններ ունենք»: Հարցին՝ պայքարը հաջողության կհասնի՞, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Բոլոր որոշում կայացնողները ինչքան էլ չլսեն, չլսեն, ի վերջո, պիտի լսեն, քանի որ եթե չլսեն, վատ է լինելու»:

Արձագանքելով այն ընկերությունների վարքին, որոնք առաջարկել են իրենց վրա վերցնել կենսաթոշակային հինգ տոկոսի վճարները, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Լավություն անելու, գեղջկական ռեժիմներ պետությունը չպիտի ունենա: Թող իրենց բարձրացումները մնան իրենց: Եթե կատարել ես քո նկատմամբ պարտավորությունները, էլ ի՞նչ ես անում, իբր թե մեկը հուզված լավություն է անում, ուրեմն գիտենք, թե ինչու է նման բան տեղի ունենում»:

Գազի պարտքի մասին պարոն Բոստանջյանը կասկած հայտնեց ու նշեց. «Պա՞րտք են, թե՞ փուչիկ են»:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին պարոն Բոստանջյանն ասաց հետևյալը. «Քոչարյանն այնպիսի մարդ է, որ երբ գա վերադարձի պահը, ինքն այդ մասին կասի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031