Անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ինքը Լոս Անջելեսում շքեղ առանձնատուն ունի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե դա լկտի սուտ է, իսկ եթե պարզվի, որ դա ճիշտ է՝ ինքը կհրաժարվի կոչումից եւ կհեռանա Հայաստանից։
«ՉԻ»- Պատվի եւ արժանապատվության ինչպիսի՜ ընդգծված զգացողություն, ինքն իրեն պատժելու ինչպիսի՜ սկզբունքային պատրաստակամություն… Բայց Հայաստանից հեռանալն ու Լոս Անջելեսում մշտապես բնակվեր, համաձայնվեք, ինքնախարազանման չափազանց դաժան ձեւ է, ուստի Ալիկ Սերգեյիչին հորդորում ենք սեփական անձը նման դաժան փորձությունների եւ տվայտանքների չենթարկել։ Ի վերջո նա մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին եւ արժանի չէ նման անագորույն ճակատագրի։
Մյուս կողմից, սակայն, ապշեցնում է Ալիկ Սարգսյանի բացառիկ պրագմատիզմը։ Նա պատրաստվում է Հայաստանից հեռանալ միայն այն դեպքում, եթե պարզվի, որ Լոս Անջելեսում իսկապես առանձնատուն ունի։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում