Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը հետաձգվում է. «Հայկական ժամանակ»

Հունվար 17,2014 12:26

Երեկ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե ե՞րբ կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարցը մտնել ԱԺ նիստերի օրակարգ, նա պատասխանեց. «Եթե այս կառավարությունն արժանապատվության գեթ նշույլ անգամ ունենար, արդեն հարյուր անգամ պիտի հրաժարական տված լիներ իր խայտառակ քաղաքականության արդյունքում, այլ ոչ թե վարչապետը գունավոր աղյուսակով ինչ-որ նկարներ նկարեր եւ փորձեր հանրության ուշադրությունը շեղել կեղծ թվային մանիպուլյացիաներով։ Իհարկե, ամեն օր էլ կարելի է 44 ստորագրություն հավաքել եւ նման որոշման նախագիծ դնել շրջանառության մեջ։ Բայց լինենք իրատես՝ մեկ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհի պարագայում խորհրդարանում նման նախաձեռնության հետեւանքները, իհարկե, բոլորիս համար էլ կանխատեսելի են։ Իսկ թե երբ չորս քաղաքական ուժերը նման նախաձեռնությամբ հանդես կգան, այս պահին ես կոնկրետ ժամկետ ասել չեմ կարող»։

Մեր նույն հարցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Քննարկումներ են ընթանում խորհրդարանական խմբակցությունների հետ, երբ կլինի վերջնական որոշում, դուք կտեղեկանաք»։

Արդյոք փետրվարին կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց կսկսվի խորհրդարանում, դաշնակցությունից մեզ դժվարացան պատասխանել՝ նշելով, որ իրենք արդեն տարիներ շարունակ գտնում են, որ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա։ Բայց, ինչպես նշեցին ՀՅԴ-ից, բոլորն էլ տեսնում են, որ խորհրդարանում քվեարկությունը, ցավալիորեն, խմբակցությունների ցանկություններով չէ միայն, այլ զուտ իշխանական պատգամավորների քանակով է որոշվում, ինչի արդյունքում փաստացի արդեն 2 անգամ իրենց չի հաջողվել հասնել նրան, որ կառավարությունը կամ բերի նոր ծրագիր, կամ հեռանա եւ ձեւավորվի նոր կառավարություն, որը կվայելի հանրության վստահությունը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.armenpress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031