Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին

Հունվար 17,2014 12:19

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական Սփյուռքի շատ այլ համայնքների համար:

Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ընդունելության, կարծիքների փոխանակման և ստեղծված քաղաքական իրավիճակին ծանոթացնելու համար՝ հույս հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների համար առաջիկա երկու տարիները կլինեն «հնարավորության» տարիներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031