Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Կարինե Աճեմյանի՝ Քոչարյանը կամուրջները չի այցել. «Իրատես de facto»

Հունվար 17,2014 12:06

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցազրույցից:

Տարեվերջն ու տարեսկիզբը Ռոբերտ Քոչարյանը նշանավորեց իր հակասական հարցազրույցներով։ Նա ընդամենը պատասխանո՛ւմ է իր հասցեին հնչած քննադատությանը, թե՞ ինքն է մեղադրանքներ առաջադրում։

– Երկրորդ նախագահի անձն ու գործը նախորդ ընտրությունների առիթով էլ հաճախ էին շոշափվում։ Դա նշանակում է, որ նա, չլինելով քաղաքականության մեջ, քաղաքական որոշակի դերակատարություն ունի, որևէ երկրում հեռացող նախագահը քաղաքականությունից չի հեռանում։ Հայաստանը բացառություն չէ։ Քանի որ ՀՀ քաղաքացիների տեսակետները ընդհանրապես ավելի ծայրահեղ են, առաջին ու երկրորդ նախագահներն անվերջ քաղաքականության մեջ են՝ անկախ այն բանից, իրենք որևէ քայլ անում են, թե ոչ։ Կարևոր է նաև ԲՀԿ-ի գործոնը, որովհետև ասվի, թե չասվի, այդ կուսակցության գործունեությունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ։

Դուք ասում եք, որ ԲՀԿն հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, որքանո՞վ է ռեալ ԲՀԿի ընդդիմադիր լինելը, երբ բազում օրինակներ կան, որ ԲՀԿն ասում է մեկ, անում մեկ այլ քայլ։ Իշխանությանը դեմ գնալը մնում է խոսքային մակարդակում։ Ի վերջո, հնարավո՞ր է, որ թիվ մեկ օլիգարխը ընդդիմադիր լինի։

– Պարզապես ընդդիմադիր դաշտում բաց մնացած նիշա կա, որտեղ հարմար տեղավորվում է ԲՀԿ-ն երբեք կամուրջները չայրելով։ Ինչ-որ կանոններ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, խախտեց, քաղաքականության մեջ կան օրենքներ, երբ կուսակցությունը որոշակի քայլեր է անում, որոնք ավելի հարիր են ընդդիմությանը, պարտավոր է իր դիրքորոշման մասին պաշտոնական հայտարարություն անել։ Ունենալով 36 պատգամավոր ԱԺ-ում՝ չունենալ հստակ դիրքորոշում, արդեն իսկ կանոնների խախտում է։ Ուղղակի մենք ընտելացանք այլընտրանքային իրավիճակին, որը նորմալ չէ, քաղաքականության մեջ, առավել ևս խորհրդարանում, այդ հստակությունը պարտադիր է։ ԲՀԿ-ին մինչև այսօր հաջողվում է չհայտարարելով իր պաշտոնական դիրքորոշումը մանևրել իշխանության և ընդդիմության միջև։

– Չե՞ք կարծում, որ մեր երկրում թիվ 1 ընդդիմությունը ժողովուրդն է։

– Ոչ, մենք ունենք առողջ մտածող երիտասարդներ, իրենց իրավունքները պաշտպանող մարդիկ, հասարակության որոշակի մաս շատ ակտիվ է եւ իր որոշումներում, գաղափարներով ավելի շատ հստակություն է որոնում, պահանջներ է առաջադրում եւ ուզում է կատարված տեսնել: Նորմալ չէ խոսել ամբողջ ժողովրդի անունից: Վերջի բողոքները գազային խնդիրների, տրանսպորտի, կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգի դեմ, վկայեցին, որ այդ խնդիրները մարդկանց որոշակի խմբի խնդիրներ են, բայց ոչ  ամբողջ ժողովրդի: Այդ խմբում, այո, շատ են մտածող, ինտելեկտուալ մարդիկ, ովքեր ավելի  մտահոգ են  իրենց երկրի ապագայի համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031