Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է երրորդ անձ՝ նույն զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հրաչ Մնացականյանը ևս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում