Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեաս Ղուկասյան. «Ընտրակաշառքով ընտրված Սերժ Սարգսյանին փոխարինել նույն կերպ ընտրված այլ գործիչով՝ չի փոխի երկրի իրավիճակը»

Հունվար 17,2014 11:56

«Իշխանական դաշտում փորձում են հանրության ուշադրությունն ամեն կերպ շեղել այսօրվա սուր սոցիալական իրավիճակից: Սա լուրջ մարտահրավեր է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա նշեց, որ այսօր բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան: Այդ քայլը պարոն Ղուկասյանը դիտարկեց որպես շանս իշխանություններին գազի գնի հետ կապված հարցերում քաղաքական քայլեր կատարելու առումով:

Անդրեաս Ղուկասյանը ժողովրդի դժգոհությունը համարում է ոչ միայն քաղաքացիական անհնազանդության հարց, այլ «ուղղակի մարդիկ չեն կարող այդ բեռը տանել»: Հարցին՝ ի՞նչ է կոչ անում քաղաքացիներին, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Արդյունավետ կլինեն այն գործողությունները, որոնք քաղաքացիները կիրականացնեն միասնական: Անհատական չվճարումները կարող են բերել անհատական անջատումների, ցանկացած գործողություն, որ կլինի միասնական և կներկայացվի իշխանություններին որպես վերջնագիր, դա կլինի արդյունավետ»:

Պարոն Ղուկասյանը հույս հայտնեց, որ եթե այդ իրողության մեջ իրենց «հաջողվի քաղաքական ենթատեքստ առաջ բերել, դա կլինի արդյունավետ պայքար իշխանությունների դեմ, որը կբերի դրական արդյունքի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց հնարավո՞ր է այդ խնդիրների շուրջ համախմբվի ՀՀ ընդդիմությունը: Նա պատասխանեց. «Հունվարի 18-ի երթն այս տարվա՝ այդ ոլորտում պատրաստվող ամենալայն ակցիաներից կլինի, այն կլինի հարթակ՝ մոբիլիզացնել ուժերը: Խորհրդարանական ընդդիմությանը չեմ վստահում, չեմ հավատում, որ դրանց գործողությունները բխում են հանրության շահերից: Այդ ուժերն իրականում սատարում են մեկ կուսակցության մենաշնորհին: Մենք ունենք մեկ կուսակցություն, մյուսները դեկորատիվ դերակատարություն ունեն»:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին պարոն Ղուկասյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ընտրակաշառքով ընտրված Սերժ Սարգսյանին փոխարինել նույն կերպ ընտրված այլ գործիչով, չի փոխի երկրի իրավիճակը»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031