Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական օրերին ձվի դեֆիցիտն արհեստական չէր. «Ժողովուրդ»

Հունվար 17,2014 11:46

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախատոնական օրերին ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտն արհեստական է եղել. «Շուկայում կան ֆիզիկական անհատներ, իրավաբանական անձինք, որոնք միշտ ձգտում են դեֆիցիտից օգտվել, ինչի համար էլ այն արհեստականորեն ստեղծում են։ Դա տեւել է ընդամենը երկու օր՝ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին։ Իսկ 31-ի առավոտյան այնքան ցուրտ էր, որ ոչ մի ընկերության տրանսպորտային միջոց չի կարողացել աշխատել։ Ինչի համար էլ կեսօրից հետո միայն՝ 15:00-ին է ձու եղել խանութներում եւ սուպերմարկետներում»։

Նա նաեւ նշեց, որ նախատոնական այն օրերին, երբ խանութներում ձվի դեֆիցիտ էր, Գումի եւ Մալաթիայի շուկաներում ձուն 85 դրամով ազատ վաճառվում էր։

Սակայն ՀՀ ԳՆ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին մի շարք խանութներում եւ հատկապես «Երեւան սիթի» խանութների ցանցում ձուն վաճառվել է տեւական ընդմիջումներով, ինչը պայմանավորված է եղել եղանակային խիստ անբարենպաստ պայմանների հետեւանքով ձու փոխադրող տրանսպորտային միջոցների զանգվածային խափանումներով. «Այդ օրերին՝ առավոտյան ժամերին, խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով չեն գործարկվել ձու փոխադրող մեքենաների մեծ մասի շարժիչները, եւ որոշ խանութների ձուն մատակարարվել է միայն կեսօրից հետո։ «Երեւան սիթի» խանութների մի մասում այդ օրերին ձվի տեւական բացակայությունը պայմանավորված էր ձվի արագ սպառմամբ, թեեւ մատակարարումները կատարվում էին օրական մի քանի անգամ։ Ձվի անհամաչափ մատակարարումները չի կարելի դիտարկել որպես հանրապետությունում ձվի դեֆիցիտ։ Այն, ըստ էության, ձվի անբավարար քանակությունն է, որը հնարավոր չէ վերականգնել պարզապես ձու չլինելու պատճառով։ Մինչդեռ այս դեպքում կային բավարար պաշարներ, որոնցով պարբերաբար համալրվում էին խանութները (թեեւ ուշացումներով): Ավելին, դեկտեմբերի 31-ին գրեթե ամենուր վաճառվող ձուն հնարավորություն ընձեռեց ապահովել բոլոր սպառողների պահանջը»:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031