Հատված Գուրգեն Եղիազարյանի (Ազգային անվտանգության նախկին փոխնախարար) հետ հարցազրույցից
– Արդյոք Տիգրան Սարգսյան–Ռոբերտ Քոչարյան բանավեճի արդյո՞ւնք է այդ հրապարակումը։
– Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է, որից հետո վարչական ողջ ռեսուրսն իր ձեռքը հավաքելը, իսկ հետո՝ Սերժ Սարգսյանին մեկուսացնելը։
Կարդացեք նաև
– Փաստորեն, Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հնարավորություն, այնուամենայնիվ ունի։
– Միանշանակ։
– Ըստ Ձեզ, ո՞ր ուժերը կսատարեն նրան։
– Անհրաժեշտ պահին դրանք կհայտնվեն։
– Հետաքրքիր է, որ նրա երկրորդ հարցազրույցից հետո ՀՀԿ–ն Քոչարյանին որակեց «անցյալում մնացած գործիչ»։ Ձեր կարծիքով ՀՀԿ–ից սատարողներ շա՞տ կլինեն։
– Ես տեսել եմ, թե այդ հանրապետականներն ինչպես են հոկտեմբերի 27-ին «հակադրվել» Ռոբերտ Քոչարյանին ու, ինչպես մեկ տարի հետո, երբ նա «սպիտակ ձիու» վրա էր, ապավինեցին նրան։ Հանրապետականների համար դժվար չէ ամեն անգամ նոր տեր ընտրելը։ Անմիջապես կկողմնորոշվեն «տեր» գտնելու հարցում։ Թեկուզ այդ տերը լինի նորից Ռոբերտ Սեդրակիչը։ Ի՞նչ վատ է որ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում