Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի ակտիվությունը համաձայնեցված է Կրեմլի հետ». «Առաջին լրատվական»

Հունվար 17,2014 11:35

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է կովկասյան խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Պարոն Դուբնով, ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից հետո Մոսկվան կդառնա կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաքը: Հայաստանը մինչ այդ կմիանա Մաքսային միությանը, որից հետո էլ Եվրասիական միության հիմնադիրներին: Իսկ ի՞նչ է բաժին ընկնելու Երևանին:

– Ինձ բարդ է երևակայել, թե ինչ կարող է բաժին ընկնել Երևանին, եթե  դատական մայրաքաղաքի պարտականությունն արդեն բաժին է ընկել Բելառուսին: Բայց կարող է, օրինակ, Երևանը լինել սպորտային մայրաքաղաք, կամ չգիտեմ` շատ բան կարող է լինել: Իսկ եթե էական, ապա քիչ հավանական է, որ Երևանին որևէ բան բաժին ընկնի, քանի որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին լինելու է շատ ավելի սիմվոլիկ և ֆորմալ, քան Բելառուսի և Ղազախստանի դեպքում, որովհետև Հայաստանը կարող է շատ արժանապատիվ դերակատարություն ունենալ այս ամենում: Հայաստանն այս ողջ միավորումը կվերածի օրգանական կառույցի, քանի որ կարելի էր ինչ-որ կերպ կատակել, սնահավատություն փոխանցել միամիտ մարդկանց, երբ խոսքը Ղազախստանի և Բելառուսի մասին էր, որովհետև այդ միությունն ուներ երկար պատմություն, քանի որ այդտեղ պատմական զարգացման տրամաբանություն կար, իսկ Հայաստանը իր ողջ պատմությամբ, կենսագրությամբ, իր ներքաղաքական և արտաքին քաղաքական երկիմաստությամբ դուրս է մնում այս հարթությունից և այս ամենին հաղորդում է լակոնիկ արհեստականություն, ուստի վախենամ, որ դուք մայրաքաղաք չդառնաք:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին ՄՄին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ գործողությունների ծրագիրըՍակայն, ինչպես գիտեք, Բելառուսն ու Ղազախստանը որոշակի վերապահումներ ունեն Հայաստանի ՄՄ անդամակցության վերաբերյալ՝ պայմանավորված ԼՂ հակամարտությամբ: Ղազախստանի նախագահը նույնիսկ ասաց, որ Ղազախստանը «հատուկ կարծիք» է ձևավորելու այդ անդամակցության վերաբերյալ: Ռուսաստանն ինչպե՞ս պետք է համաձայնեցնի այս հարցն իր գործընկերների հետ, երբ նրանց դժգոհությունը ոչ միայն Ղարաբաղն է, այլև շատ տնտեսական հարցեր:

– Ես կարծում եմ, որ ամեն ինչ լուծվելու է համաձայն նրա, որ Մոսկվան հանդիսանում է այս խեղկատակության քաղաքական մայրաքաղաքը: Պարզապես, և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի դեպքում կան որոշակի բանավիճային տնտեսական հարցեր, որոնք կոլեկտիվ տրամադրության հետ կապ չունեն: Ուստի ես կարծում եմ, որ այս մակարդակում և՛ Աստանան, և՛ Մինսկը  կստանան որոշակի առավելություններ, որոնց հաշվին նրանք կգտնեն Բաքվի  հետ համաձայնության գալու եղանակներ: Ես կարծում եմ, որ Մոսկվան ելնում է հենց այդ տեխնոլոգիաներից, այսինքն՝ այս միջոցով ինչ-որ կերպ պայմանավորվել, որովհետև ի տարբերություն Մոսկվայի` ո՛չ Մինսկը, ո՛չ Աստանան ոչ Երևանի և ոչ  էլ Մոսկվայի  պատճառով չեն վատթարացնի իրենց հարաբերությունները Բաքվի հետ: Այսինքն՝ որոշակի տեխնոլոգիական լուծում կգտնվի, որը ոչ մի կերպ չի ամբողջացնի ՄՄ-ում ՀՀ ներկայությունը:

 

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031