Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լեհաստանում առանց աշխատանքի հատուկ թույլտվության 6 ամիս աշխատանքային գործունեություն ծավալել:
Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը այս փոփոխությունը ստորագրել է` երկրում ազատ աշխատելու թույլտվությունը տարածելով նաև Հայաստանի քաղաքացիների վրա: Մինչ այդ նման իրավունքից օգտվում էին ուկրաինացիները, բելառուսները, ռուսները, վրացիներն ու մոլդովացիները:
Էլինա Չիլինգարյան, Բրյուսել