Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց, քան… «Հայկական ժամանակ»

Հունվար 17,2014 11:06

Հայաստանը Մաքսային միությանն անդամագրելու որոշումը մեր իշխող «նժդեհականները» ՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գլխավորությամբ պատճառաբանում են հիմնականում գազի գնով։ Այսինքն, ըստ այդ պատճառաբանությունների, Հայաստանը պետք է դառնա ՄՄ-ի անդամ նաեւ այն պատճառով, որ հակառակ դեպքում Հայաստանը կստանա թանկ գազ։

Եվ ահա ՄՄ-ի անդամ դառնալու պատրաստակամության դիմաց Ռուսաստանը որոշեց այլեւս չբարձրացնել գազի գինը եւ նաեւ խոստացավ, որ մոտակա 5 տարում էլ չի բարձրացնի։ Եվ ուրեմն գազի այս գինն այն գինն է, որ ունենալու ենք շնորհիվ Մաքսային միությանն անդամակցելու։ Իսկ հիմա բերենք Մաքսային միության անդամ մյուս երկրներում բնակչությանը վաճառվող գազի գներն ու համեմատենք։ Ռուսաստանում բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 126 դոլար։

Բելառուսում այդ ցուցանիշը 84 դոլար է, Ղազախստանում՝ 69 դոլար։ Իսկ Հայաստանում 380 դոլար է։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում բնակչությունն ուղիղ 3 անգամ ավելի շատ է վճարում գազի դիմաց, քան Ռուսաստանում, 4.5 անգամ ավելի շատ քան Բելառուսում, եւ 5.5 անգամ ավելի շատ, քան Ղազախստանում։ Այսինքն, եթե դուք գնացել եք գազի հաշիվը վճարելու եւ պարզել եք, որ վճարելու եք, ասենք, 60 հազար դրամ, ապա Ռուսաստանի ներքին գներով վերահաշվարկելու դեպքում դա կլիներ 20 հազար դրամ, Բելառուսի ներքին գներով՝ 13 հազար դրամ, իսկ Ղազախստանի ներքին գներով՝ 11 հազար դրամ։

Սա է այն «էժան» գազը, որ ստանում է ՀՀ բնակչությունը Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու դիմաց:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031