Հունվարի 17-ին, ժամը 06.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռաբեկոր է պոկվել և խանգարում է երթևեկությանը. բեկորը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են բեկորը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն