Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տնօրենը հերքում է իր կողմից ծեծը

Հունվար 16,2014 21:55

shamshyan.com լրատվական կայքը տեղեկություն է  հրապարակել այն մասին, որ  Նոյեմբերյան քաղաքի 34-ամյա բնակիչ Արկադի Անանյանը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ հունվարի 15-ին սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային գործակալությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ  գործակալության տնօրեն 64-ամյա Սամվել Բեգլարյանը հայհոյանքներ տալով՝ ծեծի է ենթարկել նրան: Կայքը հայտնել էր, որ Ա. Անանյանին հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Ս. Բեգլարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նոյեմբերյանի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տնօրեն, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լրագրողների եւ թատերական գործիչների միությունների անդամ  Սամվել Բեգլարյանը մեզ ներկայացրեց դեպքի մանրամասներն՝ ասելով. « Սոցիալական ծառայություն է, կարող են լինել վեճեր: Արկադի Անանյանը Ռուսաստանում է լինում, այստեղ չի աշխատում, ներս  է մտել, հարցրել, այստեղ  հրատապ միանվագ օգնություններ են ցուցաբերվում մարդկանց: Արկադիի  մայրը հիվանդ է, հաշվի առնելով այդ հանգամանքը(չնայած իր եղբայրը աշխատում է , աշխատավարձ է ստանում), համենայն դեպս, մեկ –մեկ  օգնում ենք: Երկու եռամսյակ, իրար  հետեւից օգնել ենք: Եկել է, հարցրել, թե ինչո՞ւ իր մայրը  օգնություն չի ստանում: Ասել եմ, որ տարեսկիզբ է, ես հանձնաժողովի  նիստին չեմ  մասնակցել, 73 դիմում է  եղել, 45 տեղ, ուրեմն թողել են, որ հաջորդ անգամ օգնեն: Թե՝ ո՞նց  թե, դիտավորյալ եք արել,վեր է կացել, ինձ քաշքշել: Զանգել եմ ոստիկանություն, այնտեղից եկել են, ոստիկանությունից եկած մարդուն ասել եմ՝ այս երիտասարդին տարեք եւ գործ էլ չսարքեք: Դե քաշքշոցի ժամանակ ճանկռեց  աչքիս վերեւը: Դուրս եմ գցել սենյակից,  ոստիկաններն էլ տարել են»:

Ս. Բեգլարյանին հարցրեցինք՝  այդ քաշքշուկի ժամանակ Արկադին վնասվածք ստացե՞լ է:

«Իմ սենյակում՝ ոչ:  Ինքն  անհավասարակշիռ տղա  է, ես հետո իմացա, թե ով է,  չէի հիշում, նա երկար ժամանակ Ռուսաստանում էր: Նա մի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը  աշխատում էր  որպես բեմի  բանվոր, երբ ես այնտեղ ռեժիսոր էի: Նա  մշակույթի  տնօրենի հետ  կոնֆլիկտներ էր ունենում, վիճում էր»:

Սամվել Բեգլարյանին նաեւ  հարցրեցինք՝  իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվե՞լ չհեռանալու մասին ստորագրությունը: Նա ի պատասխան միայն ծիծաղեց, խորհուրդ տվեց ոստիկանությունից ճշտել լուրի իսկությունը: Ոստիկանությունից ճշտեցինք, որ  դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, Սամվել Բեգլարյանի կարգավիճակը որոշված չէ,  նրա նկատմամբ խափանման միջոց  չի կիրառվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մեղավոր չեն, պատճառը հայիզմի մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031