Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում են Գյումրու կիսաքանդ հանրակացարանում վարակված երեխաներն ու 23-ամյա կինը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 16,2014 20:20

Գյումրու Գարեգին Նժդեհ 2-րդ հասցեի հանրակացարանի 4-րդ հարկում, որը քիչ-քիչ մարդկանց գլխին է թափվում, այստեղ աստիճաններով բարձրանալն անգամ վտանգավոր է, Մուրադյանների 11 անչափահաս երեխաներից 5-ն ու նրանց հարսը` 23-ամյա Աիդա Ստեփանյանը, վարակվել են մաշկաբորբով:

Լիաննա Մուրադյանի պատմելով, իր 3 ու եղբոր 1 երեխան վարակվել են եղբոր կնոջից` Աիդա Ստեփանյանից: Վերջինս ներկայացմամբ էլ, իր մոտ հիվանդությունը ի հայտ է եկել դեկտեմբերի 31-ին, այնուհետ փոխանցվել իր փոքրիկին, որի ոտքերը թրջվել ու այտուցվել են, թարախային բշտիկներով պատվել: Այնուհետ տարածվել է ամբողջ մարմնով մեկ ու վարակել են հորաքրոջ 4 անչափահաս երեխաներին: Երեխաների մոտ բարձր ջերմություն է սկսվել, քոր, նրանցից մեկի ոտքերի եղունգներն ընկել են:

Այս երկու ընտանիքները`11 երեխաներով, բնակվում են հանրակացարանի մեկ սենյակում, քանի որ վառելիքը չի բավարարում, ապրում են առանց ջրի, ծայրահեղ վատ պայմաններում, նպաստի հույսին: Վերջիններս դիմել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ջրծաղիկով հիվանդներ են պառկած եղել ու նրանց չեն ընդունել, ուղարկել են մաշկային բժշկի մոտ, ով և դեղեր է նշանակել: Նրանք ասացին, որ դեղերի գումար չունեն, և իրենց միակ խնդրանքն այն է, որ դեղերով օգնեն:

PrevPhoto
NextPhoto

Այսօր Գյումրի էր ժամանել ՀՀ նաև ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Նրանք այցելել են հիվանդներին, ի դեպ, այսօր այս թեմայով խորհրդակցություն է հրավիրվել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ, որից հետո փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը լրատվամիջոցներին հրավիրել էր լսելու հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստին ու մաշկավեներաբանին: Գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ նրանց մոտ առկա է ստրեպտոկային մաշկաբորբ, ամենափոքրը` 5 ամսական է, ամենամեծը` 3 տարեկան է: Նա ասաց, որ այս հիվանդությունը շատ է տարածված երեխաների մոտ, այն ունի սկիզբ և վերջ ու հավաստիացրեց, որ շատ շուտով` ամենաշատը 10 օր հետո  կապաքինվեն, այն վտանգավոր չէ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031