Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կայքում հրապարակել է տարեվերջյան հուշանվերների համար կատարված ծախսերը: Ըստ այդ հրապարակումների՝ ՀՀ կառավարության աշխատակազմը պետական բյուջեից ծախսել է 5.7 մլն դրամ միայն նախորդ տարվա նոյեմբեր ամսին, հիմնականում՝ հուշանվեր-խմիչքների վրա:
Այդ կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդյունավետ չի համարում այդ ծախսը: Նա կարծում է, որ այդ գումարով ավելի նպատակահարմար կլիներ կերակրել մի սոված երեխայի կամ կատարել մեկ այլ հասարակությանը օգտակար գործ.
«Եթե կառավարությանը ասես՝ 5 մլն դրամ տո՛ւր որեւէ գյուղի մանկապարտեզ՝ սարքելու, էլի պիտի լաց լինեն, ասեն՝ չկա»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքերով երկրի կառավարությունը բացարձակապես չի հասկանում, թե ինչպիսի՞ հասարակություն է կառավարում, այդ հասարակությունում առկա խնդիրների, ո՞ր մասն է իր պատճառով, աղքատության ո՞ր մասն է իր մեղքով եւ ադեկվատ չի նայում իրականությանը.
Կարդացեք նաև
«Մեկը նույնիսկ չկա, որ նրանց բացատրի, նրանց ասի՝ վերջ տվե՛ք այդ ամեն ինչին. չի՛ կարելի ժանտախտի ժամանակ ուղղակի խրախճանք անել»:
Պարոն Սաֆարյանի խոսքերով ինքը դեմ չէ ծախսերին, բայց կարծում է, որ կարիք չկա նման ճոխություններ թույլ տալ եւ պետք է վերջ տալ Արեւելյան հյուրասեր ոճին. «Հռոմի պապից լավ տղա չեք: Եւ ընդհանրապես, Գալուստ Սահակյանն ոչ թե ժողովրդին պետք է կոչ անի՝ համեստ ապրել, այլ Գալուստ Սահակյանը առաջին հերթին իր իշխանությանը նման հորդոր անի եւ հետեւի, որ համեստ ապրեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Գալուստ Սահակյանի նմանները միայն մի լավ բան կարող են անել՝ լռել, և այնպես լռել, որ այլևս դրանց ձայնը ոչ մի տեղ չլսվի, ամոթ է…