Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի գործից

Հունվար 16,2014 19:04

«Մենք այսօր եղել ենք Կարմիր խաչում, նամակ ենք տվել, որպեսզի փոխանցեն Հակոբին»,-Aravot.am-ին տեղեկացրեց ադրբեջանաղարաբաղյան սահմանին գերեվարված ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի մայրը՝ Գայանեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրենք տեսակցության իրավունք են խնդրելու, որ Հակոբի հետ կապ հաստատելու իրավունք ստանան գոնե հունվարի 28-ին՝ նրա 23-ամյակի օրը:

Ուստի Հակոբի մայրիկից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր զարգացումներ կան Հակոբի հետ կապված գործում: Նա պատասխանեց. «Նոյեմբերից հանդիպում չէինք ունեցել, ուստի հանդիպեցինք Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ: Նամակը փոխանցեցինք, ասացին՝ գուցե մինչև ամսվա վերջ նրան փոխանցեն: Բայց նրանք մեզ ոչ մի նոր բան չեն ասում, երբ հանդիպեն Հակոբին, այդ ժամանակ նորություններ կունենան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. David says:

    Երանի քեզ, Հակոբ.որ հեռու ես հայի ցավից, դավից, սադիզմից:Գնա, ախպեր, փրկվի ստից ու անօրինությունից, ղարալծից ու անուղեղ գոյությունից, նամարդ մարդանմաններից:Ձեռիս ճար լինի կողքիդ կլինեմ, թեկուզ գերի, բայց հեռու, հեռու հայիզմից:Երանի քեզ, որ էլ հայի անարդարության անբարոյականություն էլ չես տեսնելու…Գերին դու ես, բայց աղոթիր ինձ համար` իսկական գերուս համար:

    • Mariam says:

      Դավիթ, իսկ ի՞նչն է Ձեզ խանգարում ազատվելու ՛՛հայիզմից՛՛: Համոզված եմ, Ադրբեջանում Ձեզ գրկաբաց կընդունեն: Իսկ եթե մինչև Ձեր հեռանալը որևէ հայի գիշերը կացնով սպանեք, միգուցե և դրամական պարգևներ ստանաք Իլհամ Ալիևից: Չինարի գյուղին Ադրբեջանը առավել մոտ է, ընդամենը մի քանի քայլ:

      • Վահան says:

        Ինքան դիպուկ ասեցիր, Մարիամ ջան: Ու մի խոսք էլ Դավիթին: Ինձ թվում է քո ասած հայիզմի կրողները հենց քո նմաններն են, որ հասարակ, առանց իզմերի հայերին նեղություն են պատճառում: Զարմանալի ա, որ հայերեն ես գրել:

  2. Garegin says:

    Հարգելի Դավիթ ես հետևում եմ Ձեր մեկնաբանություններին և հիմնականում համակարծիք եմ Ձեզ հետ, սակայն անընդունելի եմ համարում ողբերգությունն օգտագործելով ցեխ շպրտել հայի տեսակի ու մեր Հայրենիքի վրա: Եթե Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ձեր բարեկամ տնօրեն Ս.Առաքելյանի պատճառով Դուք խնդիրներ եք ունեցել, այդ ամենն ուղղեք նրանց, կամ երկրի իշխանություններին, այլ ոչ թե հային ու Հայրենիքին:

  3. David says:

    Մի բան մոռացա Մարիամ, ես մենակ կարող են պաշտպանել մի ողջ պետության սահման և տանը նստած, բայց մարդ սպանելը հային պակաս հոգեհարազատ չէ:Պապիս հայ է սպանել, հայ…Հայիզմի էդ թթվից էլ եմ կերել:15 տարեկան եմ, բայց 3 անգամ թալան եմ տեսել հայի կողմից, իսկ վերջի ռազբոյին էնքան մեջքիս խփեցին, որ …Հիմա երբ քնում եմ տակիս դրոշ եմ փռում:

  4. David says:

    <>ը հաճախ չի թողում իմ մեկնաբանությունները, երևի դա էլ հայ քաղաքական պատվիրան է, բայց չեմ տխրում քանի որ աշխարհի գրատախտակն ինձ բավարարում է:Գարեգին, Դուք ճիշտ եք, բայց ես մանկամիտներով չեմ զբաղվի, դա իմ խնդիրը չէ:Ավելի հեռատես եմ, հավատացեք:Գուցե լավ մարդ չեմ արդեն, դա էլ այլևս իմ մեղքով չէ:Մարդու մեջ մարդուն սպանելը ամենածանր հանցագործությունն է, որ կանգառ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031