Աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրան մեկնաբանել է հունվարի 15-ին Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանից կրած պարտությունը:
Թվիթերի իր էջում Ամերիկան ներկայացնող գրոսմայստերը գրել է, որ ինքն արժանի էր այդ պարտությանը. «Միանգամայն արժանի էի այսօրվա պարտությանը, սակայն շախմատում երբեմն մի փոքր բախտդ բերում է: Հնարավորություններն առավելապես օգտագործելու ժամանակն է», – գրել է նա՝ ավելացնելով, որ 50 րոպե նա փորձում էր գտնել պարտության լավագույն ճանապարհը:
Նակամուրային հաղթելուց հետո Արոնյանը, վաստակելով 3 միավոր, դարձավ «Տատա Սթիլ» մրցաշարի առաջատարը: Հունվարի 17-ին՝ 5-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ, որը Բորիս Գելֆանդի հետ գտնվում է վերջին տեղում: Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ