Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել

Հունվար 16,2014 18:06

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ:

Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում  364 վիրահատություն է  կատարվել:

«Երևանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից  31-ն անցկացված անվճար բուժօգնության ակցիայով  քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 2947 քաղաքացի: Նրանցից 612-ն ուղեգրվել է վահանաձև գեղձի, 358-ը՝ սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտության: Կատարվել է նաև գինեկոլոգիական 85 վիրահատություն: Անվճար բուժօգնության ակցիաներ նախատեսված են նաև այս տարի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031