Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի Գորիսում կազմակերպած կերուխումը ձախողվել է

Հունվար 16,2014 18:02

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արտասահմանից օրեր առաջ վերադառնալուց հետո, Գորիսում խնջույք  է կազմակերպել: Ինչը Գորիսի ` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանի տեղեկություններով, ձախողվել է:

«Իր թալանածից փշրանքներն օգտագործելով` Գորիսում գտնվող ու իրեն պատկանող հանդիսությունների սրահում փորձել է կերուխում կազմակերպել` հրավիրելով ՀՀԿ Սյունիքի մարզային ակտիվին: Այն  փորձել է դարձնել իր մեծարանքի շոու, իր գլխավոր հովանավորներին ապացուցելու, որ Գորիսը ոչ թե վերադառնալու է իր հերոսական անցյալին, այլ շարունակելու է մնալ ամոթալի լիսկայանոց: Իմ տեղեկություններով, շատ մեծ դժվարությամբ է կարողացել այդ հավաքը կազմակերպել: Բացի Գորիսից եւ մարզկենտրոն Կապանից մարզի մյուս բնակավայրերից հրավիրվածները` մանավանդ պետական պաշտոնյաները, չեն ներկայացել:

Սուրիկ Խաչատրյանին հաջողվել է ընդամենը Գորիսի մի  քանի պաշտոնյաների եւ սոված, կիսասոված մարդկանց հավաքել: Ինչը ենթադրում է` այդ խնջույքի նախաձեռնությունը գործող մարզպետի` Վահե Հակոբյանի,  սրտով չի եղել: Մարզպետարանից, բացի շարքային մի աշխատողից, ոչ ոք չի մասնակցել»:

Պարոն Հարությունյանի տեղեկություններով, Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հավաքի մասնակիցների մի մասը եղել են նրա հորեղբորորդու տնօրինած «Որոտանի» ՀԷԿ-ի աշխատակիցները` հավաքարարից մինչեւ գլխավոր տնօրեն. «Նրան չի հաջողվելու նախկին դիրքերը վերականգնել: Գորիսեցիներն այլեւս չեն ցանկանալու մնալ լիսկայության լծի տակ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031