Գագիկ Հախվերդյան, ես ուրախ եմ٫ որ դուք որպես «զտարյուն Հայ քրիստոնյա» փորձում եք Ձեր գործած մեղքերի համար թողություն խնդրել: Եթե մեջբերում եք Աստվածաշնչից ` աշխատեք չվրիպել։ Լավ է միշտ ընթերցել Ավետարանը٫ անգիր իմանալ, բայց և չբավարարվել այդքանով٫ այլ ապրել կյանքով , որպեսզի տարիների ընթացքը բերի իմաստության: Ավետարանն ասում է. մանանեխի հատիկի չափ հավատք ունենալն ավելի լավ է, քան անգիր իմանալն ու այն կյանքում չօգտագործելը։ Կյանքը տեսած-ապրած, ճանապարհ անցած մարդը մեղք գործելիս հասկանում և տարբերում է իրարից գիտակցաբար և ոչ գիտակցաբար գործած մեղքերը:
Ցավոք սրտի Ձեր դեպքում լինելով թերի մասնագետներ մեղքերի մեջ եք շաղախված, իսկ ինչ վերաբերվում է Ձեր բարեգործական ներդրումներին. մինչև Ձեր հասկանալը٫ ես շատ վաղուց այդ բոլոր ճանապարհներն անցել եմ:
Փառք եմ տալիս Արարչին٫ որ Մարդ արարածն Իր արարչագործությունն է ու մարդիկ իրար պետք են٫ մեկը՝ մյուսին ծառայելու և աշխարհին բարիք բերելու համար:
Շնորհակալ եմ նաև մեծ և նվիրյալ հայ Գարեգին Նժդեհին ՝ միշտ զտարյուն հային փնտրելու համար: Ցավոք այսօր քիչ են հայի տեսակը փնտրողներն ու պահողները։
Կարդացեք նաև
Գագիկ ջան, ես լինելով հոգու և արվեստի քարոզիչ` իմ մտածելակերպով և հասկացողությամբ, աշխատել եմ արված գործերով հեռու մնալ ոչ բնական կյանքից և զերծ ՝ չարիքներից, որը դեմ է բնությանը, Աստծուն և մարդկանց: Ես ունեմ անուն և իմ անվան տերն եմ, ինչպես իմ ընկերները: Աստված ինձ շնորհներ և գործընկերներ է պարգևել, երբևիցե թույլ չեմ տալու որևիցե չարիք փորձի մուտք գործել մեր պարզ ստեղծագործական աշխարհը քանդելու և վիրավորելու, քանի որ այս ամենը մենք ձեռք ենք բերել արդար վաստակով և քրտինքով:
Գագիկ ջան, ես շատ կցանկանայի٫ որ Դուք և Ձեր խորհրդատուները հասկանայիք տարբերությունը եկեղեցու, հոգևորականի և հոտի միջև: Աշխարհիկ կյանքը դա բնական կյանքի ընթացքն է մարդու համար։ Սա է Ձեր ապրած անառակ կյանքը։
Չափներդ կորցրել եք٫ հեռացել Աստծուց٫ բնությունից և մարդուց : Ցավում եմ` եկեղեցու խորհուրդներից անտեղյակ քարոզիչ եք դարձել: Ջիվանին ասում է. «Խելքի աշեցեք՚», առանց հասկանալու վարդապետությունն ինչ բան է: Հովիվը հոտի հետ պետք է լինի, առանց հոտի հովիվ չի լինում:
Գագիկ ջան, ինչ վերաբերվում է Ձեր մատնանշած٫ իմ երկիրը լքելու մասին առիթ փնտրելուն և հեռանալուն٫ ասեմ٫ որ Դուք դեռ ասպարեզում չկայիք, հիմա էլ չկաք։ Ես վաղուց կարող էի, հիմա էլ իմ աշխատանքի և վաստակի շնորհիվ ամեն պահ կարող եմ լինել այլ երկրներում և իմ բարեգործություններն ու ներդրումներն այնտեղից անել իմ երկրի համար: Լավ կամ վատ ես ապրել եմ իմ երկրում զրկել եմ ինձ շատ գայթակղություններից, որպեսզի տեսնեմ և իմ բաժինն ունենամ իմ երկրի անկախ պետականության կայացման գործում: Ցավում եմ, որ մարդուն չիմանալով, չճանաչելով, կողքին չլինելով և մարդու հետ ճանապարհ չգնալով٫ զրպարտում եք հերյուրանքներով: Երևի դա էլ մասնագիտություն է ՝ «փեշակ…»:
Այս ամենն ինձ համար վաղուց արդեն անցյալում է: Գագիկ ջան, իմ պայքարը և քարոզը երկրիս անկախության, պետականության ու իմ անմեղ թափառական ժողովրդի անդորրն է, ինչպես նաև մոլախոտերի և չար սերմնացանների մաքրումը։ Դուք ինձ համար մի առօրյա անցուդարձ եք. Սայաթ Նովան ասում էր. «Խելքդ հիմարին բաբ մի արա»:
Ամենամեծ բարերարը և բարի կամեցողը մարդկային կյանքում Քրիստոսն էր, որը միշտ իր հոտի հետ էր. ամեն մեկի հոգսերով, ցավերով, քարոզներով և առակներով: ԱՄՆ-ում ապրող Ձեր «հայ բարերար բարեգործը»՝ Աբել Հախվերդյանն ինձ նման տկարիս٫ մեր ընդհանուր ճանապարհին հանդիպելիս٫ չուզեց տեսնել։ Գոնե իր բարի խոսքով մի վերք բուժեր, աչքի լուսից կտրված բնակիչները լույսի կարիք ունեին, միգուցե լուսավորեր իրենց աչքի լույսը։ Այստեղ٫ մարդիկ կարիք ունեն բարերարի և ներդրումների٫ նաև աչքի լույսի։ Գագիկ ջան, ես հասկանում եմ, մեզ հիվանդներիս չի կարող այցելել, քանի որ իշխանության՝ կառավարության٫ ոստիկանության կողմից ընտրված Գագիկ Հախվերդյանի գլխավորությամբ ունի ընտրյալ աշակերտներ՝ ոստիկանները բանվորներ և կամակատարներ։
Գուցե բարերարին ասեինք, որ այս կարգի ներդրումներն առավել շատ անհրաժեշտ են սահմանամերձ գոտիներին, որտեղ արդարությունը մեծ է և կարիքը շատ:
Մեծերից ամենահարուստը Քրիստոսին մոտեցավ և հարց տվեց, ասելով.ՙ «Ամեն ինչ ունեմ բացի երկնքի արքայությունից՚»: Քրիստոսը պատասխանեց. «Ունեցվածքդ բաժանիր կարիքավորներին և արի իմ հետևից՚»: Հարուստը հեռացավ տրտմած, քանի որ չափազանց շատ ունեցվածք ուներ: Ավետարանն ասում է. «Ամեն մարդ իր անձի համար է պատասխան տալու՚»:
Ինձ մի խոսեցրեք և իմ սպիացած վերքերը մի բացեք: Եթե մարդ ես և քեզ բռնանում են, հալածում և հետապնդում են այն աստիճանի, որ ելք չունես ապրելու, քեզ համար ապաստան փնտրելն ազնիվ է : Եվ շիտակ է քո դիմացինին ներկայանալը պարզ սրտով, որպես մարդ: Ավետարանն ասում է. «Դիմացինիդ սիրիր քո անձի պես՚»: Իսկ եթե սուտ ես խոսում, ինքդ քեզ և ուրիշներին խաբելով` բարեկեցիկ կյանք ես որոնում, վաղ թե ուշ մի օր ամեն անհայտ հայտնի է դառնալու։ Մեղք է, քրիստոնիային վայել չէ: Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք ապրել, բայց թե ինչպես, որտեղ և ինչ միջոցներով:
Կուզեմ ապրենք ինչպես Քրիստոսն էր քարոզում և գործում` քրիստոնիային վայել: Ցավոք դավաճանողները, ուրացողները և արծաթասերներն ազնիվ մարդուն դատավորի գլխավորությամբ խաչին գամեցին, թեպետ առաջին դատավորն էր, որ Քրիստոսի մեջ մեղք չտեսնելով ձեռքերը լվաց և հրաժարվեց ասելով. «Ես մեղք չեմ տեսնում այս մարդու մեջ՚», իսկ կառավարությունը, իշխանությունը և ոստիկանությունը գերադասելով անձնական շահը ճշմարտությունից միևնույն է որոշեցին խաչին գամել Քրիստոսին: Քրիստոս ասել է. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան որի ձեռքով կգան: Ավելի լավ է նրան , որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախվեր և ծովը գցվեր, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցներ՚»:
Գագիկ ջան, կուզեմ լինես ազնիվ և ամուր տղամարդ, խոստովանիր քո ընկերներով բարձրաձայն և հրապարակավ. ում էիր խնդրել, որ ինձ հանդիպի Ձեր բարի գործերի և նպատակների համար, որ ինձ հետ խոսի, եթե ազնիվ էր ամեն բան: Ինձ համար անակնկալ եղավ քո և քո ընկերոջ ներկայությունը: Առաջին իսկ զրույցից զրպարտանքներ սկսվեցին բակի բնակիչների հասցեին, գովեստի խոսքեր իմ անձի վերաբերյալ, իսկ իմ պատասխանն էր. «Անձը կապ չունի բակի ժողովրդի և անդորրի հետ: Ես պայքարելու եմ հանուն ճշմարտության և հանուն արդարության և խնդրելու եմ, որ հանրապետության նախագահը այցելի մեզ՚»: Դուք թերահավատ էիք, թե ինչպես կլինի դա և գործընթացի ժամանակ կամաց-կամաց աստիճանաբար ինձ ակնհայտ դարձավ և դառնում է Ձեր մամոնայի զորությունը, որտեղ Ձեր ընկերները և մեր վաղեմի բարի կամեցողները շահարկում են հանրապետության նախագահի անունը, թե դա ինքն է անում: Իսկ ես մնում եմ իմ կարծիքին. Պայքարել եմ և պայքարելու եմ….
Անդրանիկ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ