Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որեւէ սրբություն չունեն». Արամ Սարգսյանը՝ Արամ Հարությունյանի հայտարարության մասին

Հունվար 16,2014 17:45

Երեկ՝ հունվարի 15-ին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասուլիսի ժամանակ խոսելով  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, ասել էր, որ Քոչարյանն այնքան է մեղավոր, որքան Վազգեն Սարգսյանը. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված Քոչարյանն էնքան է մեղավոր, ես կարող է մի քիչ դաժան բան եմ ասում, որքան Վազգեն Սարգսյանը, որովհետեւ ինքը վարչապետ ա էղել էն շրջանում, որի օրոք իրեն սպանեցին»:

Aravot.am-ը փորձեց այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ «Հանրապետություն» կուսակցություն նախագահ եւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից:

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուների եւ իրագործող ստահակների մտածելակերպը կիսողներ Հայաստանի հանրության դաշտում եւ իշխանությունում կան, ու նաեւ դա է պատճառը, որ գործը դեռ չի բացահայտվել: Բայց բարեբախտաբար՝ նման տեսակետ ունեցող մարդիկ հասարակական ընկալման մեջ այնքան ընդունված չեն, ու դրան անդրադառնալը համարում եմ անիմաստ»,- ասաց պարոն Սարգսյանը, որը նշեց, թե նույնիսկ չի ցանկանում հայտարարություն անողի անունը տալ.

«Ընդհանրապես չեմ ուզում այդ տեսակին քննարկել: Ուզում են, որ բանավեճի մեջ մտնես, որ իրենք գործոն դառնան, որ գնան Ռոբից փող ստանան: Անիմաստ բան է՝ ես իրենց փող ապահովող չեմ:

Ու որեւէ սրբություն չունեն: Վերջիվերջո Վազգենն արդեն տասը տարի է՝ չկա, էդ մարդու հոգին թող հանգիստ թողնեն: Չի կարելի, չէ՞, վերջը, մարդ հո մենակ կյանքով չի, հոգի ունի»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վազգեն Սարգսյանի եղբայր, ես նույնպես բանավեճի մեջ չեմ մտնի մեկի հետ, որը քաղաքականության հետ կապ ունի այնքանով, որքանով Վազգենի եղբայրն է: Իսկ ինչ վերաբերվում է Քոչարյանից բան ստանալուն, հիշողությունդ թարմացնեմ. Հոկեմբերի 27-ից անմիջապես հետո ինքդ նրանից ստացար վարչապետի աթոռը, Սերժից՝եղբորդ ազատությունը, իսկ ինչ ունեք –չունեք, Լևոնի օրոք եք ստացել:

  2. չկողմնորոշված ընտրող says:

    Իսկ դու` Արամ Հարությունյան, քաղաքականության հետ կապ ունես միայն այնքանով, որ մի քանի անգամ առաջադրվել ես ՀՀ նախագահի թեկնածու և տպավորվել ես մարդկանց հիշողության մեջ հավաքածդ չնչին քվեներով (1%-ից էլ ցածր): Եթե քեզ թվում է, թե քո կարծիքը քաղաքական այս կամ այն դեպքի վերաբերյալ մարդկանց հետաքրքրում է, ապա հանճարեղ մտքերդ հանրությունից մի թաքցրու, հաճախակի արտահայտվիր, ախր մենք` քո մեծաքանակ ընտրողները, լուսավորվելու կարիք շատ ունենք ու առանց քո բացատրությունների, քաղաքականությունից բան չենք հասկանա, կմոլորվենք:

  3. Խաչիկ Սիմոնյան says:

    Ո՞վ է Արամ Հարությունյանը, որ իրեն իրավունք է վերապահում գնահատականներ տալ, որակումներ անել, առավելևս՝ մարդկանց մասին, որ ոչ իր գնահատականի, ոչ իր դատողությունների կարիքն ունեն: Հնգամյակը մեկ ասպարեզ իջնող ու փող աշխատող, հետո քաղաքականությունն ու չունեցած գաղափարները մոռացող մարդիկ սովորաբար տզրուկի տակտիկա են գործադրում՝ կպչում են ինչ-որ մեկին ու նրա հաշվին ապահովում իրենց ներկայությունը քաղաքական գործընթացներում: Ես չեմ զարմանա, որ Արամ Հարությունյանը վաղն էլ ասի, թե Վազգենն ու Դեմիրճյանն ինքնասպան են եղել:

    1999 թ. հոկտեմբերի 27-ից այնքան ժամանակ չի անցել, որ ընտրովի հիշողության օրենքը գործի: Ո՞վ է մոռացել Ռոբերտ Քոչարյանի անգլիական թագուհու կարգավիճակը թե Վազգեն Սարգսյանի, թե Արամ Սարգսյանի վարչապետության օրոք: Ինչու՞ ու ինչպե՞ս ձերբակալվեց Արմեն Սարգսյանը՝ 2003-ի հենց մարտի 5-ին, էլի ոչ ոք չի մոռացել: Նա իրեն մեղավոր չի ճանաչել ու մեղքն էլ չի ապացուցվել, ի՞նչ ազատության մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ՛՛ունեցած-չունեցածին՛՛, ապա իրեն հարգող մարդը ուրիշի գրպանի փողերը չի հաշվի, առավելևս՝ տղամարդը աչքը ուրիշի ձեռքին չի պահի: Արամ Հարությունյանի անունը տալիս նուռից բացի ուրիշ ոչինչ չես հիշում, մեկ էլ՝ որ ամեն նախագահական ընտրության պարտադիր թեկնածու է: Այդքան բագաժով այսպիսի խնդիրներ չեն քննարկում:

  4. Հուսիկ says:

    … Ստացվում է, որ Պողոս Պողոսյանը մեղավոր էր, որ «Պապլավոկում» էր: Վազգեն Սարգսյանը մեղավոր էր, որ վարչապետ էր, Կարեն Դեմիրճյանն էլ` որ ԱԺ նախագահ էր: <Մարտի 1»-ի տասը տղերքն էլ մեղավոր էին, որ բողոքում էին ընտրությունների կեղծիքների դեմ ու Արամ Հարություննյանի նմաններn ուզում են, որ մտածենք, թե այս անհեթեթ մոտեցումը անշահախնդիր է … ու այսպիսիններn իրենց քաղաքական գործիչ են համարում, այն էլ` մեծ, այնքան մեծ, որ Վազգենի մասին տեսակետ հայտնեն (ինձ շատ զսպեցի, որ հայհոյանք չտամ):

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031