Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանը Թուրքիայից հակատանկային կառավարվող հրթիռների UMTAS и OMTAS համակարգեր կգնի:
Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, ներկայումս անցկացվում են այդ հրթիռների փորձարկումներ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ:
Հրթիռները արտադրող ROKETSAN ընկերության ներկայացուցիչների վկայությամբ՝ ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել երկու համակարգերի որակը: Թուրքական ընկերության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ «Ադրբեջանի ռազմական կառույցներից մեկը» հետաքրքրություն է ցուցաբերել Cirit հակատանկային հրթիռների նկատմամբ:
APA-ն նշում է, որ միջին հեռահարության OMTAS հրթիռի գործողության շառավիղը 4 կիլոմետր է, իսկ մեծ հեռահարության UMTAS հրթիռինը՝ 8 կիլոմետր: UMTAS-ը կարելի է տեղադրել տրանսպորտային միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների վրա:
Կարդացեք նաև
Արման Հովհաննիսյան