ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 2-րդ կետի մասին քչերը գիտեն: Դրա կիրառումն անհնար է Հայաստանի Հանրապետությունում, գրեթե չի կիրառվում:
Այս մասին հիշել էր արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանն իր հայտարարության մեջ, որն ուղարկել էր Aravot.am-ին.«Անձը, որի գույքն արգելանքի վերցնելու հետեւանքով , ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում ընտանի կենդանիների կերակրման իրավունք ունի , որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով, նրա հաշվին»:
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի հայտարարությունը կապված էր «պետական բյուջեի հաշվին գոյատեւման միջոցներ ապահովելու խնդրի հետ»:
Կալանավորն իր հայտարարության մեջ նշում է, որ իր պահանջը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասի , ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի պահանջներից:
Կարդացեք նաև
Նշյալ հոդվածի համաձայն, անչափահասները, ինչպես նաեւ անաշխատունակ անձինք, որոնք ծնողին, կամ կերակրողին արգելանքի վերցնելու ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել են առանց գոյատեւման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Կալանավորի տեղեկատվությամբ, գումարի հաշվարկը կատարվելու է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքով: Իսկ հայտնի է, որ այս պահանջի կատարումը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը:
Դատապարտյալն իր հայտարարության մեջ հայտնում է, որ արգելանքի տակ վերցնելուց հետո, պետության համար պետական բյուջեի միջոցների հաշվին պետք է բացվեր ահռելի ֆինանսական միջոցների ծախսատարության շղթա:
Իսկ վարույթ իրականացնող մարմինը կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես պետք հայտներ ձեռնարկված միջոցառումների մասին:
Մինչդեռ, մինչ օրս նման բան տեղի չի ունեցել, սա այն դեպքում, երբ նշված օրենսգիրքը ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին:
«Շուրջ 15 տարի փաստացի կարգով պետության մեջ չի գործում մի օրենք, որն ընդունվել է պետական իշխանության կողմից»,-գրել է դատապարտյալը:
Ըստ դատապարտյալի, օրենքի չկիրառման վերաբերյալ միանշանակ առկա է պետական բարձրագույն քաղաքական իշխանության հրահանգը՝ «գաղտնի հրահանգը», որպիսին գործում է պատիժը պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենսդրության չկիրառելու դեպքում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
… Ինքս՝ 2004-ից մինչև 06.05.2013թթ.. անձամբ եմ ծանոդ և շպվել ՀՀ անօրեն իշխանության, ՀՀ իրավապահ մարմիններ, ՀՀ արդարադատության և ՀՀ Սահմանադրական դատարաններ կոչվածների հետ և քաջատեղյակ եմ, որ՝ ՀՀ-ում չի գործում գրված օրենքները, այն միայն՝ պաշտոնյա օրինախախտների և փողատեր՝ հանցագործների համար է գործում … հեռ. 093/90-77-93 …