Վտանգավոր է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, այլեւ պասիվությունը»,-անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը։
«Ինքը 1998թ-ից իր գոյությամբ կոտրել է Հայաստանի հանրապետության ողնաշարը։ Ինքը եղել է ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը, սակայն իր նախագահության տասը տարիների ընթացքում բազմաթիվ լուրջ սպանություններ են եղել՝ Հոկտեմբերի 27 է եղել, Մարտի 1։ Ու նման մարդը, ով ուղղակի երկիրն էս օրին է հասցրել ու ինչ-որ կարճ ժամանակով հանգստի է գնացել ու նորից ուզում է վերադառնալ քաղաքականություն, ինձ համար դա վտանգավոր է»,-ասաց Դավիթ Սանասարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ