Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մայրաքաղաքից այցելել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամաս` Սլաբոդկա:
Ոստիկանությունը, այդ թվում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որն, ի դեպ, այդ պահին արձակուրդում էր, բոլոր լրատվամիջոցներով կտրականապես հերքել էր Գյումրու նախկին քաղաքապետի տունը խուզարկելու փաստը:
Այսօր տեղի ոստիկանության պաշտոնյաներից մեկը (ոստիկանության այսքան աղմկոտ հերքումներից հետո հարկ չենք համարում նրա անունը, ազգանունը հրապարակել` նրան ավելորդ խնդիրների մեջ չգցելու համար) Aravot.am-ին որոշակի մանրամասներ փոխանցեց ոստիկանների այցից: Պաշտոնյայի ասելով, ոստիկանությունը այցելել է Սլաբոդկա թաղամաս՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին 2013 թվականի հուլիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում Վարդան Ղուկասյանի թիմակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Հիշեցնենք, որ Անիի նախկին ոստիկանապետի որդին`Հարություն Սարգսյանը ամբաստանվում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին` 27-ամյա Կարեն Եսայանին սպանելու մեջ: Իսկ Անիի նախկին ոստիկանապետին ծեծի էին ենթարկել այն օրը, երբ Վարդան Ղուկասյանը հրավիրվել էր դատարան` որպես վկա: Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցված: Ու այդ գործի շրջանակում ոստիկանությունը որպես կասկածյալ, որպես Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկած անձ, փորձել է բերման ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանգուցյալ հորեղբոր`Գագիկ Ղուկասյանի որդուն: Նա ևս բնակվում է Սլաբոդկա թաղամասում: Այս լուրը լսելով` իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից գրեթե այդ պահին տուն վերադարձած Վարդան Ղուկասյանը զայրացել է և ոստիկաններին խորհուրդ է տվել այդ նույն օպերատիվությամբ փնտրել ու գտնել «իրենց սպանողներին»:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ՀՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց մեր այս տեղեկությունը` այլ մանրամասներ չտրամադրելով: Փաստորեն մեր այն հարցը, թե կա՞ բերման ենթարկված անձ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով, մնաց անպատասխան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Փաստորեն, դուք, հենց դուք զրպարտել եք Վարդան Ղուկասյանին, դուք էիք գրում , որ իր տունն են խուզորկել, ամոթ է էլի, սենսացիա եք ման գալիս ու չեք կարող թամամ բանմ իմանալ, ոստիկանությունը սարքել եք ջնջոց, մեկ ձեզ ինչ-որ մեկը ինֆորմացիա տալիս, մեկ էլ ինչ-որ ոստիկան, որի անունը չեք տալիս, ձեր հացն է ապահովում, էս ինչ դարձավ ոստիկանությւոնը? Վովա Գասպարյանը մի հատ լավ պետք է ուսում,նասիրի էս ամեն ինչը
https://www.irates.am/hy/1389788824
Լրագրող դուք գիտես, որ դեկտեմբերի 20-ին էդ շինած գործը որի մասին գրում ես, փակվել է, այսինքն էլի սխալ փաստեր ես գրում, էդ նախկին ոստիկանապետի գործը փակվել է նոյեմբերի 22-ին, փաստերի բացակայության պատճառով, հետևիր կայքերին և կիմանաս, մամուլում գրվել է այդ մասին դեկտեմբերի 20-ին, ինչ եք ընկել Վարդանի ետևից ու մի գլուխ հորինում եք
Վարդանիկի Գաբրիել հրեշտակ, մի հատ դու հետևի կայքերին ու կտեսնես, որ գործն է փակվել , թե ձեռնտու չէ իմանաս որը որից հետո է? չգիտես ասա, օգնենք հլը https://pastinfo.am/hy/node/29600
Վարդանիկը, որ իրեն դրել էր գողական տղու տեղ, վերջը չդիմացավ ու համաներման դիմում գրեց ու ներում խնդրեց: Ժողովրդական լոզվով ասած` սարի պես տղա էիր ռագատկի քար դարձար
Ես զարմանում եմ, որ մինչև հիմա էս մարդն ազատության մեջ է ու դեռ մի հատ էլ խոսում է: Շարքային քաղաքացին հավ է գողանում դատում են, իսկ էս մարդը միլիոնավոր դոլարներ գողացավ, բայց մատով կպնող չկա: Երկիր եմ ասել
կամաց ,դանդաղ կերեք ,որ բգներիդ չկայնի: եթե ազնիվ մարդ լիներ ղեկավարը իր հետ միասին բոլորին մի գիշերվա մեջ կվերացներ : ողբամ զքեզ հայոց աշխարհ ………………………………….