Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը Սերժ Սարգսյանին սպառնո՞ւմ է քրեական բացահայտումներով

Հունվար 16,2014 16:46

«Կատարյալ անհեթեթություն է: Մառազմը մեկնաբանության կարիք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Los Angeles Weekly պարբերականի հունվարի 2-ի հրապարակմանը , որն արտատպել էր Civilnet.am-ը:

Հիշեցնենք, որ հոդվածում շոշափվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը`թմրամիջոցների, ադամանդների, միջազգային ինտրիգների ոլորտում:

Այսօր այս առիթով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ իր համոզմամբ հետաքրքիր բան է տեղի ունենում: Ստեփան Սաֆարյանը հոդվածն այսպես է ընկալել. «Ստեփան Մարտիրոսյան անունով, ծագումով հայ տղան տասնամյակներով կապ ունի ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ կապ ունեցող ոմն Չեյզի հետ: Չեյզը չի թաքցրել, որ ինքը Մոսկվայում ԱՄՆ-ի համար հետախուզական որոշակի գործունեություն է ծավալել: Հետո, հոդվածը հիմնավորում է կարծես, որ Չեյզն այնքան յուրային է ԱՄՆ հատուկ ծառայությունների համար, որ անընդհատ ազատ է արձակվել`երբեք չկրելով պատիժը: Նա անընդհատ մշտապես ներդրված գործակալ է հիշեցնում, քան կոկաինի բիզնեսով զբաղվող մեկը: Բացառիկ հիմնավորում է, որ Չեյզն ու Ստեփան Մարտիրոսյանն, ըստ էության, ԱՄՆ հատուկ ծառայությունների համար են աշխատում»:

Հաջորդ ցնցող բանն, ըստ Ստեփան Սաֆարյանի, այն է, որ այս երկուսը կազմակերպել են Սերժ Սարգսյանի լոբբինգը`նրան մատուցելով, որպես արեւմտամետ քաղաքական գործիչ, ինչի վրա էլ բոլորն ուշադրություն են սեւեռում:

«Բայց այնքան էլ չի բացվում Մոսկվայում եւ Աֆրիկայում նրանց գործունեության էտապը: Երկու էպիզոդներ կան, որոնք չափազանց մութ են մնում, որի հետ կապվում են ոչ միայն այդ երկուսը, այլ նրանց հետ սերտորեն կապ ունեցող ՀՀ իշխանությունները»,- ասում է Ստեփան Սաֆարյանը`մեջբերելով հոդվածի եզրափակումը. «Այս ամենի բացահայտումը սարսափելի կարող է լինել»:

Այս ամենից նա եզրակացնում է, որ սա, ըստ էության, ՀՀ իշխանություններին ուղղված նախազգուշացում է ու միտումների խորացման մասին գուշակել կարող ենք:

«Ես խորապես վստահ եմ, որ նախկինում ՀՀ ղեկավարության եւ որեւէ այլ բանի հետ կապված նման հոդվածների բացակայությունն առավելապես պայմանավորված է եղել արտաքին քաղաքական դաշտում Արեւմուտքը հաճելի ուղղություն հետապնդելով: Եվ, արդեն իսկ զգացվում է որոշակի նախազգուշացումներ: Խորացման դեպքում, կարծում եմ, շատ ավելի ուշագրավ բացահայտումների կհանդիպենք, ինչպես, օրինակ Ալիեւի պարագայում եղավ`նրա ունեցվածքը Դուբայում, երեխաների հետ կապված եւ այլն: Իսկ այս պարագայում, ավելի շատ սպառնում են քրեական ուշագրավ բացահայտումներով: Հետեւաբար, Հայաստանի հետ կապված ինչ-որ բան կատարվում է»,-եզրակացրեց Ստեփան Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ասենք թե բացահայտեցին, հետո?????????????????????…Չեն ասում, չէ, թե պաշտոնանկություն են անելու….Այ հարմար պահի` միգուցե…Ինչպես Քադաֆիին կամ Հուսեյին, Մուբարաքին եւ այլն….

  2. Hakob says:

    անչափ հետաքրքիր կլինի “բացահայտեն” հենց այսպես կոչված “ժառանգներին”: Նախ,թե իրանք ու՞մ ժառանգներն են. հետո ու՞մից ստացած ժառանգությունն են ուտում էսքան ժամանակ, ու հետո, ի՞նչ “ժառանգության” հաշվին են աշխարհում ֆռռում ու թռնում ԱՄՆ – “սովորելու”: Ու ի՞նչ են իրանց սովորեցնում ու դեռ սովորեցնելու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները

    Անձամբ – իրանց կուսակցականապետ Ռաֆֆի Հովանիսյանը ի՞նչ եկամուտներով է թագավորի պես ապրում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031