Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանուհուն Լյուբիկ Չիբուխչյանի ձոնը քննադատվել է

Հունվար 16,2014 16:27

Ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային Տավուշի մարզպետի խորհրդական, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լյուբիկ Չիբուխչյանի գիրք-ձոնը Տավուշի մարզում քննադատության է արժանացել:

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանն այս առնչությամբ ասաց. «Ինչպես կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Ղարաբաղի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Ղարաբաղին: Խորհրդային տարիներին Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում միամտաբար, առանց հասկանալու երգում էին ադրբեջանցի ելուզակ, շատ հայ սպանած ղաչաղ Նաբիին նվիրված երգը՝ «Այ կաչաղ, այ կոչաղ»: Ադրբեջանցի երգչուհուն Լյուբիկի ձոնը ինձ դա է հիշեցնում»:

Իջեւան քաղաքի բնակիչ Մարիա Դիլբարյանը Ֆեյսբուքում գրել է, որ Էլնարա Աբդուլաեւային Լյուբիկ Չիբուխչյանին ձոն նվիրելուց հետո ափսոսացել է, որ ինքը մասնակցել է արցախյան պատերազմին եւ այնտեղ կորցրել իր առողջությունը:

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակչուհի, լրագրող Աննա Սահակյանն ասաց. «Արվեստը մնում է արվեստ, բայց երբ ինչ- որ մեկի կողմից ազգիդ արժանապատվությունն է հավասարեցվում զրոյի, քեզ իրավունք ես վերապահում խոսել, քննադատել: Չիբուխչյանի գրքին արձագանքել է նաև Աբդուլաեւան: Նրա խոսքերով ՝ իբր ողջ աշխարհը գիտի, որ հայերը գողանում են ադրբեջանական մշակույթի նմուշները, որ իր երգի մեջ ցավ կա՝ կապված Ղարաբաղի կորստի, Խոջալուի զոհերի հետ եւ այդ ամենը մոռանալ չի կարող: Նախ խոսենք ադրբեջանական մշակույթի մասին, երգչուհու նշած ողջ աշխարհը գիտի ,որ հայ մշակույթից գողացված մասունքներով, ստի ու կեղծիքի վրա է ձևավորվել իր երկրի մշակույթը: Ազգը նախ պիտի ունենա պատմություն, հետո ՝ մշակույթ: Երբ կար հայ ազգ ու հայ մշակույթ,աշխարհի քարտեզում ու պատմության որևիցե էջում չկար Ադրբեջան անվանումը: Նայեք ադրբեջանական որևիցե հեռուստաալիք եւ դուք կտեսնեք նրանց աշուղներին, ովքեր իրենց երգի յուրաքանչյուր տողում Ղարաբաղ են կանչում, պարոն Չիբուխչյան, հայ ազգին անիծում են,նախատում են,կո՞ղմ եք: Հույս ունեմ, որ գոնե մեկ անգամ կփորձեք թարգմանել նրանց երգերը: Նրանց երազած Ղարաբաղը հայի սիրտն է, որ թշնամուց ազատագրվեց արյամբ, նրանց երգի Ղարաբաղը հայի հողն ու ջուրն է, իսկ դուք, հարգելի բանաստեղծ, գովերգեք, տեսնենք՝ այսպես ո՞ւր ենք գնալու»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. nver says:

    Ցավոք ոչ մեկին չի մտահոգում,որ դավաճանության փաստն այլևս ոչ ոք չի զարմանում առավել ևս, որ դրա հեղինակն մարզպետի խորհրդականն է ու վճարվում է մեր հարկատուների հաշվին Ասա ով է խորհրդականդ, ասեմ ով էս դու

  2. Garegin says:

    Անհասկանալի իրավիճակում ենք հայտնվել, քննադատում ենք մի անձնավորության, ով Տավուշի մարզպետի խորհրդականն է, առանց մարզպետի որևէ քայլ չի անում, նրա կողմից ֆինանսավորվում ու տարաբնույթ աջակցության է արժանանում՝ տունը վերանորոգելուց ու կահավորելուց սկսած, մինչև ստեղծագործություն կոչվող մոլուցքների տպագրում: Հատկանշական է, որ պետական պաշտոնյա կոչվող մարզպետի ու նրա խորհրդականի գործունեությունը ՀՀ կառավարության որևէ անդամ, այդ թվում նաև տարածքային նախարարը, հատուկ ծառայության ղեկավարը, սփյուռքի նախարարը և այլոք չանդրադարձան, ինչ է նրանք օրինաչափ են համարում այս երկու ստոր արարածների դավաճանությանը, թե … Հավանաբար մարզպետ Ա.Ղուլարյանը պատրաստ է վերևներին նույնիսկ դավաճանության համար վճարել, այլապես այս ամենը նրան չէին հանդուրժի:

  3. Aram says:

    Իսկ ինչ է մտածում ՀՀ պաշտպանության նախարարը, ով բանակում չծառայած և մարտական գործողություններից խուսափած մարզպետին գնդապետի կոչում շնորհել /հավանաբար այդ կոչումը նրան պետք է հարևանները շնորհեին/: Վաղուց ժամանակն է իրավական գնահատական տալ մարզպետի ու նրա խորհրդականի ազգուրաց ու թշնամապաշտ գործունեությանը:

  4. karine says:

    Ի նչ կարելի է սպասել Լյուբիկի պատանդը դարձած մարզպետից:Նրա զեղծարարություն- ների փաթեթը գտնվում է Լյուբիկի ձեռքում: Հարբած ուղեղով թույլ տրված արարքներն ու արատները նույնպես ֆիքսվել են: Զիգմունդ Ֆրեյդը ոտքը կկոտրեր այս երկուսին կապող
    մոտիվները բացահայտելիս:Գենդերի հոտ է փչում:

  5. Ashot says:

    Հավանաբար Լյուբիկի խորհրդով էլ որոշվել է ,,Վազաշեն-Պառավաքար նորակառույց ճանապարհի վտանգավոր հատվածներում հենապատնեշներ կառուցել,,/մեջբերում եմ հեռուստատեսությամբ լուրերի ժամին հրապարակված ռեպորտաժից/:Եթե հարցի լուծումը հենապատնեշն է,էլ ինչի է պետք նոր ճանապարհ,հին ճանապարահատվածի վտանգավոր հատվածում այդ նախատեսված գումարով կարելի էր Չինական մեծ պարիսպ կառուցել:

  6. David says:

    Չգիտեմ էլ, ուրախանամ, թե* տխրեմ, որ այսքան փայլուն տրամաբանողներ կան:Հավատացեք, որ վերևում ամեն ինչ գիտեն:Անջատվածների խոստովանությունները ձայնագրվել է մեր տանը :Արդյունում մայրս մի փոխաբերական բայց ճռճռան կարծիք գրեց մեծն հանճարի գրքի մասին:Երբ ասացի, որ հոգիդ ծախեցիր սատանային, ասաց, ոչ, սատանայի հոգին առա:Քաղաքապետարանի ժամանակի վառելիքային զոհաբերություններից մինչև ,,ավտոն մնաց, տղեն գնաց,,…Ինչևէ:Հալալ է, ձեզ, մեկնաբանողներդ և հիանալի է, որ դուք կաք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031