Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ոստիկանները «գույքագրե՞լ» են ակտիվիստներին

Հունվար 16,2014 16:09

Այսօր Հանրապետության հրապարակում Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ ավտոերթ անցկացնող քաղաքացիներին անհայտ է` ինչու են ոստիկանները գրանցել բոլորի մեքենաների պետհամարանիշները:

«Պատճառը չգիտենք, բայց կատակում ենք` ոստիկանները գույքագրում էին անում»,- ասաց Լեւոն Հարությունյանը,- «Խախտում անող չի եղել այնտեղ, չեմ կարծում իրավախախտում գրանցելու համար գրանցեին, եթե խախտում էլ գրանցեն, կբողոքարկենք: Ինձ թվում է վերցնում էին պետհամարանիշները, որ վախեցնեն, լուրջ բան չկա հաստատ»:

Լեւոնի պատմելով, ավտոերթն անցավ այնպես, ինչպես ծրագրել էին ու նպատակին ծառայեց. «Մարդիկ իրազեկվեցին, իմացան` ինչ օրենք է գործում, ինչ է իրենց սպասվում: Քաղաքացիական այս անհնազանդությունը շարունակական է լինելու»:

Օրենքի ուժի մեջ մտնելն էլ ակտիվիստը չի համարում պարտություն. «Մենք մինչեւ վերջ գնալու ենք, քաղաքացիական անհնազանդություններն այնքան կլինեն, մինչեւ հետ վերցնեն իրենց օրենքը: Գռփում են մեր գումարները, սա համարում եմ գռփոցի»:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից չեն պարզաբանում` ինչու են գրանցել ակտիվիստների մեքենաների պետհամարանիշները: Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկաններն իրենց աշխատանքն են արել: Իսկ մեր հարցին` ակտիվիստները երթեւեկության կանոններ խախտե՞լ են ակցիայի ժամանակ, պարոն Ահարոնյանն ասաց` ավելացնելու ոչինչ չունեմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031