Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է ռուսաստանցի փորձագետը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումները թելադրված չեն Մոսկվայից, և ընդհանրապես՝ Մոսկվան ուշադրությամբ չի հետևում հայաստանյան ներքաղաքական անցուդարձին, համոզված է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:
Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներին համաձայնեցված չեն Կրեմլի հետ, և ընդհանրապես՝ Քոչարյանը միշտ կամ գրեթե միշտ գործել է ինքնուրույն:
Կոլերովը վստահություն է հայտնում, որ Մոսկվայի համար մեծամասամբ միևնույն է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը, նույնիսկ այն դեպքում, երբ այսօր Տիգրան Սարգսյանի նկատմամբ Մոսկվայում, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է:
Կարդացեք նաև
«Մոսկվայի համար կարևոր է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ակտիվորեն իրականացվի, վարչապետի անձը երկրորդական, երրորդական հարց է», – ասում է քաղաքագետը:
Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է Կոլերովը:
Ազա Բաբայան