Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ
Վլադիմիր Կարապետյանն, որը Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար աշխատած տարիներին պատասխանատու աշխատանքի է եղել այդ գերատեսչությունում՝ անդրադառնալով նախարարության կադրային քաղաքականությանը` նկատեց, թե հաճախ դեսպաններ են նշանակվում պատահական մարդիկ, որոնք ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ դիվանագետ մինչ այդ ծանոթ չեն եղել հայ հանրությանը:
Այս համատեքստում, լրագրողներից մեկը փորձեց պարզել Վլադիմիր Կարապետյանի կարծիքը դաշնակցական Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ Վահան Հովհաննիսյանին ճանաչել է մինչև 98 թվականը եւ դրանից հետո, բացի այդ՝ նա «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարի փորձ ունի: Միաժամանակ, Կարապետյանը նշեց, որ Գերմանիայում լավ դեսպաններ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ լավ աշխատանքի համար հիմքեր արդեն կան։
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է ընդդիմադիր գործիչն աշխատելու իշխանության հետ»,- ամփոփեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ