Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհուրդն այսօր պետք է խորհրդի նոր նախագահ ընտրեր, քանի որ կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս խորհրդի կազմի անդամ չէր հանդիսանում եւ նրա փոխարեն պետք է ընտրվեր նոր նախագահ:
Խորհրդի կազմի բոլոր 24 անդամներն այսօր միաձայն քվեարկել եւ խորհրդի նախագահ են ընտրել Սյունիքի ներկայիս մարզպետին:
Ինչպես տեղեկացանք՝ բացի Վահե Հակոբյանից այլ թեկնածուներ չկային:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետը նշեց, որ, թեեւ Սյունիքի մարզում գործող բուհերը կայացման որոշակի փուլ են անցել, բայց այս ոլորտում դեռ բավականին անելիքներ կան: Կարեւորեց գիտության եւ տնտեսության կապի ամրապնդումը, որը կնպաստի զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2006թ.-ից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Շնորհավոր…Մնաց Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի ճանապարհով չգնա…