Լրահոս
Օրվա լրահոսը

Real Screen. Ցեղասպանության տերմինի հեղինակի մասին ֆիլմը «Սանդենս»-ում լավագույններից է. մասնագետ

Հունվար 16,2014 15:26

Հեղինակավոր «Սանդենս» ֆիլմերի փառատոնի ծրագրի ղեկավար Քերոլայն Լիբրեսկոյի առանձնացրած 10 լավագույն վավերագրական ֆիլմերի մեջ տեղ է գտել նաև Ռաֆայել Լեմկինի մասին պատմող ֆիլմը, որը ականատես է եղել հայերի ջարդերի և դրա հիման վրա ստեղծել ցեղասպանություն (Genocide) տերմինը: Փոխանցում է «Ռիլ սքրին» պարբերականը:

«Էդեթ Բելզբերգի «Երկնքին նայողը» ֆիլմը մեծ գաղափարների մասին է: Նա ուսումնասիրում է մի մարդու, որի անունն է Ռաֆայել Լեմկին: Նա Լեհաստանի հրեա է, որը 1920թ. տեսել է, թե ինչպես են թուրքերը կոտորում հայերին և այն բնութագրելու համար ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը: 20 տարի է անցնում, և Լեհաստանում ցեղասպանության զոհ է դառնում նրա ընտանիքը: Նա իրավաբան էր և փորձում էր հասկանալ, թե ինչպես է այսպիսի բան հնարավոր, ինչպես կարող է մի ամբողջ ժողովուրդ վերացվել, և սա Հոլոքոստից առաջ էր: Նա մտածում էր, թե ինչպես է հնարավոր միջազգայնորեն բարձրացնել այս հարցը և կանխել նման ողբերգությունը», – ասում է Լիբրեսկոն, որի կարծիքով, սա այն ֆիլմերից է, որ փառատոնի ավարտից հետո բոլորի խոսակցության թեմաներից է լինելու:

ԱՄՆ Յուտա նահանգում անցկացվող «Սանդենս» կինոփառատոնը տեղի է ունենալու հունվարի 16-ից 26-ը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031